Ուղղություններ
Արագածոտն
Արագածին Նայեց Քնքուշ
Արարատ
Դաշտավայրը Լուսապայծառ
Արմավիր
Արամայիսի Բարձր Տուն
Արցախ
Լեռնային Երկիր Հայոց
Գեղարքունիք
Գեղեցկուհին Կապուտաչյա
Երևան
Ամեն Հայի Հույսի Տուն
Լոռի
Գուգարաց Աշխարհ
Կոտայք
Կռվախնձոր Արքաների
Շիրակ
Արհեստներ և Արվեստներ
Սյունիք
Հայաստանի Սյունն է
Վայոց Ձոր
Գինու Ամենահին Մառանը
Տավուշ
Անտառածածկ Լեռներով

Պատասխանում եմ հարցերին
Մասնագիտությամբ ո՞վ եք։
10 տարուց ավելի լրագրող, հասարակայնության հետ կապերի մասնագետ եմ, այս տարիների ընթացքում համագործակցել եմ հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ, բովանդակություն եմ պատրաստել տեղական առաջատար ամսագրերում և թերթերում։ Մշակել եմ բովանդակություն այնպիսի հայտնի ամսագրերի համար, ինչպիսիք են Defacto, Elstyle, NewMag, Cinemag և այլն:
Ի՞նչ պետք է իմանալ բլոգի մասին։
Lil.am ճանապարհորդական հարթակը գործում է ավելի քան երկու տարի: Հայաստանի զբոսաշրջության պաշտոնական կայքի կողմից ընդգրկվել է «Լավագույն բովանդակություն» ստեղծողների ցանկում։ Բլոգում առկա հոդվածները պատրաստվել են սեփական ճանապարհորդությունների և փորձառությունների շրջանակում։
Ինչպե՞ս կարող ենք համագործակցել։
Ինձ պատվիրում են շատ տարբեր թեմաներով բովանդակույթուններ և հոդվածներ այլ կայքերի համար։ Իրականացնում եմ խորհրդատվություններ։
«PR-ի կարևորությունը զբոսաշրջության մեջ» և «Բովանդակությունը կեսն է» թեմաներով դասախոսությունների շարք եմ իրականացնում, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր մարզերում։
Հորոսկոպով ո՞վ եք։
Առյուծ։
Ի՞նչ խորհորդ կտաք կարդալ։
Ջեք Քերուեք «Ճանապարհին», Այն Ռենդ «Ատլանտը թոթվեց ուսերը», Միշել Օբամա «Becoming. Իմ պատմությունը»
Միացիր Ինձ
Գիտեմ, վաղուց էիք ասում միասին ճանապարհորդենք։ Պատրա՞ստ եք: Գրանցվեք, որպեսզի ծանոթանաք մանրամասների հետ։
Գործընկերներ



