ՇիրակՇաբաթ-Կիրակիդ Գյումրիում։ Մշակույթի հետքերով

Շաբաթ-Կիրակիդ Գյումրիում։ Մշակույթի հետքերով

Արվեստն ամենալավն ու ամենագեղեցիկն է, ստեղծվում է մտքերում, իսկ հետո ՝ ստեղծողի ձեռքերով: Գեղեցկության բազմակողմանիությունը Գյումրուն թույլ է տալիս պահպանել ու փոխանցել կյանքի պահերը մարդկային յուրահատուկ կարողությունների օգնությամբ։ Մեր նախնիների բազմաթիվ տաղանդների և հմտությունների շնորհիվ մենք մինչ օրս քաղաքում հիանում ենք ստեղծագործողների աշխատանքներով։

ուղղությունը

ՇԻՐԱԿ

Բարի գալուս Գյումրի՝ արվեստի և արհեստի քաղաք։ Հերթական Weekend-ն արդեն հարազատ դարձած քաղաքում։

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

ՕՐ ԱՌԱՋԻՆ

Գևորգյան կերամիքսում կարող եք սեփական ձեռքով իրեր պատրաստել, նկարազարդել, իսկ վերջում՝ այն ձեզ հետ տուն տանել, օգտագործել կենցաղում և կրկին մտքերով տեղափոխվել Գյումրի։ Զարմանալի չէ, որ այս մասնագիտությունը ժամանակին շատ տարածված էր, գուցե խեցեգործության միջոցով այն ժամանակ մարդիկ հանգստանում և ուժ էին ստանում․․ Ուրարտական սեպագրերով նկարազարդումը թույլ կտա ժամանակային առոմով տեղափոխվել հազարամյակներ առաջ, իսկ հայկական խեցեգործության ավանդույթների և տեխնիկայի մասին պատմությունները ձեզ մի պահ կդարձնեն իրական խեցեգործ։

Այստեղ իմացա, որ սեպագրերը ոչ միայն քարերի վրա, այլ կավե և մետաղե իրերի վրա են եղել: Սակայն կավի վրա արձանագրությունները մեզ չեն հասել, որովհետև կավը շուտ է քայքայվել: Առաջին մարդը, ով մեզ տեղեկություններ է տվել սեպագրերի մասին Մովսես Խորենացին է։ Նա պատմել է ասորաց թագուհու Շամիրամի արձանագրությունների մասին: Շամիրամը հրամայել էր, որ Հայոց աշխարհի տարբեր տեղերում արձաններ կանգնեցնեին, որտեղ գրված լիներ իր մասին:

Gevorgyan Ceramics

Հեռ։ +374 93 67 39 16, Վազգեն Գևորգյան

Facebook: @GevorgyanCeramics

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Հացիկ գյուղում աղջկա գծանկար դիմանկար վահանակը կհուշի, որ գանգրահեր, փոքրամարմին, լուսավոր և տաղանդավոր Գոհար Պետրոսյանի արվեստանոցին շատ քիչ ճանապարհ է մնացել։ Եթե նախորդ հոդվածում բացահայտում էինք Գյումրիի արհեստները, ապա այս ճանապարհրոդությունը արվեստների մասին է։ Գյումրիից հեռվանում ենք մոտավորապես 8 կմ․։

Ընդարձակ սենյակ-արվեստանոցում կծանոթանաք Գոհարի աշխատանքների՝ կտավների և կավե արձանիկների հետ։ Ուշադրությունս գրավեց կավե արձանիկների զարդանախշերը, նրանք միմյանցից տարբերվում էին հայկական ավանդական տարազներովԱյս կերպ Գոհարը հյուրերին ներկայացնում է տարածաշրջանի աշխարհագրությունը, պատմությունը, առօրյան և ավանդույթները: Ձեզ համար նրբագեղ նկարչուհին կավե անավարտ աշխատանքներ է նախապատրաստել, գունային երևակայությամբ կարող եք նկարազարդել և կրկին տուն տանել։

Gohar

Հեռ։ +374 94 571 904, Գոհար Պետրոսյան

Facebook: @PGog5

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Վերադառնում ենք Գյումրու կենտրոնական հրապարակ: Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքը կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝ որպես իրենց բնակարան: Շենքը 19-րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է, իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը։ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» Հայաստանի Հանրապետության միակ պատկերասրահն է համարվում, որտեղ ցուցադրվող և պահպանվող ստեղծագործությունների հեղինակները փոխեցին իրենց ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության նկատմամբ:

Թանգարանի շրջայցի ընթացքում իմացա, որ Մարիամ և Երանուհի Ասլամազյանները ունեցել են ևս 6 քույր և մեկ եղբայր։ Այս առիթով Մարիամը նշել է «Յուրաքանչյուր հայկական նահապետական ընտանիքում ուրախությամբ են սպասում որդու ծննդյանը։ Մեզ մոտ ծնվում էին միայն աղջիկներ և, վերջապես, վեցերորդ աղջկանից հետո, ծնվում է տղա՝ Սիմոն Արշակի Ասլամազյանը։ Աստված իմ, ինչպիսի ուրախություն էր տիրում տանը և ջրաղացներում, դժվար է նկարագրելը։ Տան դռները բաց էին հյուրերի համար, սեղանները՝ բացված։ Այսպես տոնեցին այդ ծնունդը շուրջ մեկ ամիս»։

Թանգարանի վարպետության դասի միջոցով ծանոթացա Ասլամազյան քույրերի օգտագործած գեղարվեստական ոճերին և տեխնիկային, սեփական ձեռքով պատրաստեցի մագնիս։ Այս տեխնիկան կարելի է կիրառել ամենաբազմազան նյութերի վրա` փայտ, երկաթ, կավ, ապակի, կտոր, կաշի։ Այն թույլ է տալիս անճանաչելիորեն փոխել և գրավիչ ու գեղեցիկ դարձնել նույնիսկ ամենաանհետաքրքիր մակերեսը: Ամեն ինչ չափազանց պարզ է, թանգարանում ինձ տվեցին թղթի վրա տպագրած աշխատանքներից մի քանիսը, նոսր սոսինձ, ակրիլային հիմքով լաք, մկրատ, վրձին և կավե փոքրիկ ափսե, որի վրա էլ ստեղծվեց մեր տան ամենագեղեցիկ հուշանվերներից մեկը։

The Gallery of Mariam and Yeranuhi Aslamazyan sisters

Հեռ։ +374 31 24 82 05, Կարեն

@aslamazyanmuseum

aa
Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Շալե Գյումրի մասին վաղուց եմ ձեզ պատմել։ Բացառիկ լուսանկարները, գրքերն ու իրերը միայն ու միայն պատմում են քաղաքի անցյալի մասին: Եվ ինչպես Շալեի հիմնադիրը կասեր՝«Ողջ Ալեքսանդրապոլը՝ մեկ ճամպրուկի մեջ»։ Պատերը ուսումնասիրելու ընթացքում չզարմանաք, եթե տեսնեք առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային, այո՛, նա Գյումրիում աշխատել է։ Իսկ մի պատն էլ նվիրված է «Նոր Հայաստանին», բայց 1928 թվականի։ Այն, որ այս վայրում լուսանկարների և կենցաղային իրերի շնորհիվ կարելի է ծանոթանալ հայկական ավանդական նիստ ու կացին դա դեռ ամբողջը չէ։ Շալեից մի քիչ հեռու կարող եք վանա կատուներ ու հայկական գամփռներ տեսնել։

Chalet Gyumri

Հեռ։ +374 55 45 13 37, Կարինե կամ Անի Թումասյան

FB: @ChaletGyumri

aa
Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

ՈՐՏԵ՞Ղ ՍՆՎԵԼ

Վերադառնում ենք Շալե, որտեղ Կարինեի հետ պատրաստելու ենք կճուճի մեջ գյումրվա ավանդական չանախ ուտեստը, կանաչ ոլոռ, լոլիկ, տավարի միս, սոխ, կանաչի, այս բոլորը կճուճով տեղափոխում ենք ջեռոց։ Քաղցած չեք, սակայն քաղցրակե՞ր եք, այս դեպքում Կարինեի հետ կարող եք պատրաստել փոխինձ։

Ի դեպ, հին ժամանակ հատուկ էր ձմեռային տոներին, հատկապես Սուրբ Սարգսի տոնին, երբ տան ավագ կինը պատրաստում էր այս քաղցրեղենը, տան երիտասարդը իր բաժնից մի կտոր դնում էր տան կտուրին և եթե թռչունը առավոտյան կտցահարած էր լինում, ապա շատ շուտով բախտը կժպտար։

Շալե Գյումրիի մասին շատ երկար կարելի է պատմել, այստեղ ամեն ինչն է եզակի։

Քաղցր հույզերի ետևից

Tatoents Qotuk

Հեռ։ +374 96 11 21 49 Կարեն Հակոբյան

FB:TatoentsQotuk

aa
Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Գյումրիից շուտ ենք դուրս գալիք, Շիրակի մարզում մեր ճանապարհորդությունը այսքանով ժամանակավորապես ավարտում ենք և տեղափոխվում Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ։ Այստեղ տիկին Հռիսիմեն կներկայացնի իր տան 200 ամյա պատմությունը․ «Թաթոյենց տան» շինության հիմքը կազմող մառանը կառուցվել է 1837թ, հենց այստեղ կարող եք գինով համտեսել համեղագույն ճաշատեսակներ։

Տիկին Հռիփսիմեն ինձ ներկայացրեց հին հայկական քաղցրավենիքի՝ սուջուխի պատրաստման ընթացքը։ Պարզեցի, որ քաղցր սուջուխը հին հայկական անուշեղեն է: Սովորաբար պատրաստվում է աշնանը, երբ հասնում են ընկույզն ու մրգերը: Աշտարակի ընկույզի մասին լռում եմ, այն այնքան հայտնի է, որ հիշատակվում է ժողովրդական երգերում և յուրաքանչյուրի բակում կարող եք նկատել ընկուզենի։

Ընկույզները կիսում ենք, ասեղը երկտակ թելելում և հանգույց ենք անում։ Ընկույզներն ասեղով թելի վրա են անցկացնում: Ընկույզով թելերը տեղավորում ենք օշարակի մեջ և գդալով օշարակը վրան լցնում: Թաթախելուց հետո զգուշորեն հանում ենք, եթե ավելի հաստ շերտով եք ցանկանում պատել՝ թաթախում ենք օշարակի մեջ մի քանի անգամ: Սուջուխի չորացումը տևում է 10-15 օր, լավ հնարավորթուն է կրկին վերադառնալ Աշտարակ։

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Instagram
Հետևեք ինձ