ԲացահայտենքՎարձիա․ Ստորգետնյա թագավորություն

Վարձիա․ Ստորգետնյա թագավորություն

Վրաստանի Ջավախքում՝ բնության հնագույն խորդուբորդ գրկում, հողը շշնջում է անցյալ դարերի գաղտնիքները։ Քարանձավային Վարձիա քաղաքը, որի մասին պատրաստվում եմ պատմել  մարդկային ջանքերի և բնության գրկում հմայող ստեղծագործություն է։ Կարծես պատմությունն ինքն է փորագրել այս հրաշքը բնության սրտում՝ յուրաքանչյուր փշրված ժայռը պատմում է քաղաքակրթության ճկունության և ստեղծագործության մասին:

12-րդ դարում հիմնադրված քարանձավային քաղաք Վարձիան Վրաստանի ամենակարևոր և տպավորիչ պատմական հուշարձաններից մեկն է։

Վարձիան դուրս է գալիս ժայռերից, ինչպես երազը, որը հյուսված է երկրի բուն հյուսվածքին: Ավելի ուշադիր զննելուց հետո քարանձավները բացահայտում են իրենց գաղտնիքները: Ոմանք բնակավայրեր են, որտեղ ապաստան ու սրբավայր են գտել սերունդները: Մյուսները՝ նուրբ որմնանկարներով զարդարված մատուռներ, որտեղ դեռևս օդում մնում են ժամանակի ընթացքում շշնջացող աղոթքները, ու անբացատրելի մթնոլորտ, որը  կապում է ներկան հավատքի հեռավոր արձագանքներին: Միահյուսված թունելներն ու սանդուղքները առեղծվածի զգացում են առաջացնում՝ կոչ անելով բացահայտել Վարձիայի լաբիրինթոսային դասավորության հանելուկը:

Ստորգետնյա թագավորությունը փորված էր թեթև տուֆի ժայռերի մեջ։ Նրա մայրը Էրուշեթի լեռն է։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։ Հսկայական նախագիծը սկսվել է ինը դար առաջ՝ Գեորգ III թագավորի, իսկ հետո նրա իրավահաջորդի՝ մեզ ավելի հայտնի Թամար թագուհու օրոք։ Նման ահռելի գործը սկսվել է ոչ միայն քմահաճույքով. քաղաքը պետք էր ապաստան դառնար թշնամու հարձակումների դեպքում։ Վարձիայի քարանձավներում կարող էր թաքնվել քսան հազար մարդ։ Պարզապես պատկերացրեք՝ տասներեք  կամ ութ հարկ, որոնք միմյանց հետ կապված են անցումների և միջանցքների բարդ համակարգով։

Թամար թագուհին, որոշ ժամանակ անցկացրեl է Վարձիայում՝ աղոթելով՝ ճանապարհելով իր ամուսնուն սելջուկների հետ ճակատամարտի, որից նա հաղթանակած է վերադարձել։

Վարձիան իր ծաղկման ժամանակաշրջանում «անտեսանելի քաղաք» էր. այն, ինչ այժմ երևում է Կուրի ափերից, տեսադաշտից թաքնված էր ժայռի արտաքին պատով, որը հետագայում փլուզվեց ուժեղ երկրաշարժի (1283 թվականին) հետևանքով և մերկացրեց «ներսը»։ Վանքային համալիրի կենտրոնական մասում գտնվում է գլխավոր տաճարը` նվիրված Աստվածամորը։ Պատերին կան նկարներ, այդ թվում Գևորգ III թագավորի և Թամար թագուհու նկարները, որոնք արվել են 1180-ական  թվականներին։

Ուշադրություն

Վարձիայի զբոսաշրջային երթուղին կահավորված է և բավականին անվտանգ՝ պաշտպանիչ պատնեշներ, ճաղավանդակներ, բազրիքներ։ Բայց այնուամենայնիվ, կան հատվածներ, որտեղ դուք լիովին կզգաք, թե ինչ է նշանակում «քայլել անդունդի եզրով»: Պետք չէ շեղվել սահմանված երթուղուց՝ մոտակա հիվանդանոցը շատ հեռու է 🙂

Ինչպե՞ս հասնել

Ախալքալաքից ավտոբուսները մեկնում են օրը 4 անգամ՝ առաջինը 10:30-ին, այնուհետև 12:20-ին,16:00-ին և վերջինը՝ 17:30-ին: Լավագույնն է առաջին երթուղայինով հասնել, ցանկացողները շատ են, ուստի նախօրոք եկեք միկրոավտոբուսի մոտ և նստեք: Բացի այդ, երթևեկության ժամերը կարող են փոխվել, իսկ ավտոբուսները կարող են ուշանալ: Ուղևորությունից առաջ ստուգեք բոլոր մանրամասները ավտոկայանում: Տոմսի արժեքը 6-10 լարի է։ Հակառակ ուղղությամբ վերջին ավտոբուսը մեկնում է 15:00-ին։

Աշխատանքային ժամերը և գները

Վարձիա քարանձավային քաղաքի աշխատանքային ժամերը՝ ամեն օր, շաբաթը յոթ օր, ժամը 10:00-19:00: Մուտքի տոմսի արժեքը 15 լարի է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ