ԱրարատSupmenArmenia. Հանգստության և արկածների ալիքների վրա

SupmenArmenia. Հանգստության և արկածների ալիքների վրա

Sup Boarding-ը ավելին է, քան ջրային սպորտ, ձեր ներքին ներդաշնակությունը բացահայտելու հրավեր է, ջրի վրա յուրաքանչյուր պահ անձնական աճի և ոգևորության հնարավորություն է: Այսպիսով, բռնեք թիակը, ոտք դրեք տախտակի վրա և ընկղմվեք դեպի մի ճանապարհորդություն, որտեղ հանգստությունն ու արկածը միահյուսվում են՝ ստեղծելու հիշողություններ ողջ կյանքի ընթացքում:

Ի՞նչ է պետք իմանալ Սափ բորդի մասին։

Դիմել Supmen Armenia ակումբին, որտեղ թիմը շատ պրոֆեսիոնալ ձևով կկազմակերպի ձեր ճանապարհորդությունը։ Գինը կախված է վայրից։ 

Լողանալ իմանալ պե՞տք է։ Լողալ իմանալն ամենևին պարտադիր չէ, ընկնելու հավանականությունը մեծ չէ։ 

Ակումբի հիմնադիրը Կարենն է, ով մասնագիտությամ մարզիչ մանկավարժ է, և 17 տարի  աշխատում է որպես լողի մարզիչ, նաև սպորտային ոլորտի կառավարիչ է։ Արշավական, մարդ, ով սիրում է բնությունն ու ակտիվ ու առողջ ապրելակերպը։

 

Կարեն Սարգսյան

Ազատի ջրամբարում ենք։ Կարենի շուրջ հավաքված, լսում ենք հրահանգավորումները, իրականում կարող եք անհանգստանալ, բայց դա շատ արագ կանցնի։ Նորմալ է։

 

Պատկերացրեք ձեզ,  բարձրահասակ կանգնած ամուր թիավարման տախտակի վրա, թիակը ձեռքին, երբ ջուրը մեղմորեն պտտվում է ձեր ոտքերի մոտ: Յուրաքանչյուր հարվածով դու քեզ առաջ ես մղում՝ սահելով հանգիստ ջրերի միջով: Մի պահ դուրս ես գալիս խաղաղ թիավարումից, ցանկանում ես ավելի արագ՝  կզգաս ադրենալինի արագությունը,  երբ կօգտագործես ջրի հում էներգիան: Դա նուրբ պար է հավասարակշռության և արկածների միջև, որտեղ թիավարողը դառնում է մեկ՝ անընդհատ փոփոխվող մակընթացությունների հետ:

Supboarding-ը ձեզ տանում է դեպի բնության գիրկը: Երբ դուք սահում եք ջրի վրա, համակերպվում եք ջրի նուրբ շարժումներին, նրա ռիթմիկ ալիքներին և քամու շշուկներին: 

Ափամերձ լանդշաֆտները բացվում են ձեր աչքի առաջ՝ հրավիրելով ձեզ բացահայտելու թաքնված խորշերը, գաղտնի լողափերը և ջրային կյանքը մակերեսի վրա: Հանգիստ տեսարաններից մինչև թռչյունների չվել, թիավարման յուրաքանչյուր հարված նոր գլուխ է բացում ձեր ճանապարհորդության մեջ, չբացահայտված անկյուններն ուսումնասիրելու հրավեր է՝ ինչպես ձեր ներսում, այնպես էլ ձեր շուրջը:

Հուզմունքի և ոգևորություն կապրեք ողջ ընթացքում։ Թիավարման ռիթմիկ ձայնը կդառնա  մեդիտացիա: Երբ դուք հայտնվեք ջրի վրա, անհանգստությունները լուծվում են, և առջևումդ պարզություն է: 

Հետո՝ ավարտին, զրուցեցինք Կարենի հետ, պարզեցի, որ  սապ առաջին անգամ փորձել է  2019 թվականին Սևանա լճում, Հայկական Ճամբար ափում․ -Ինձ համար բացահայտում էր, միանգամից հասկացա, որ դա իմն է, այն է ինչ ինձ պետք է։ Մեկ շաբաթից կրկին Սևանում էի, այս անգամ 10 օրով, որպեսզի սապեմ։ Առաջին փորձս տևեց 2 ժամ, հասկացա, որ ուզում եմ ունենալ սեփական սապը, ու սապել Հայաստանի տարբեր լճերում, հատկապես բարձր լեռնային։

-Առաջին փորձը մեծամասնության մոտ հաճելի  բացահայտում է լինում, շատ հետաքրքիր զգացողություններ  է ապրում մարդը սապի վրա, գաղտնիքը կանգնած դիրքի և տախտակի մեջ է՝  լողալու, սահելու, վարելու զգացողությունների խարնուրդ է, գումարած բնաշխարհի թողած ազդեցությունը։

-Երեք տարի է կանք և կազմակերպում ենք սափ ճամփորդություններ, զբոսանքներ։ Հիմնական ուղղություններն են Ազատի, Ապարանի ջրամբարները, Սևանի մի քանի հատվածներ, ու բարձր լեռնային լճակները՝ Աժդահակի խառնարան, Ռապի։

-Շատ ուրախացա, երբ բլոգգեր զույգի հանդիպեցի։ Սափ՝ առաջին անգամ Հայաստանում էին փորձում, ֆանտաստիկ է, որ զբոսաշրջիկները կարող են գալ Հայաստան ու հենց մեզ մոտ նոր բան փորձել։ 

-Հայաստանի այցեքարտերից կարող է լինել Ազատի ջրամբարը՝ Ազատի կիրճով։ Այն գունային երանգները, որոնք հանդիպում են քո աչքի առջև  շատ տարբեր են, այստեղ կարող եք հինգ տարբեր տեսարաններ տեսնել։ 

-Զբոսաշրջիկին խորհուրդ կտամ այցելել վայրի Սևանա լիճը, Խուստուփն ու Աժդահակը։

Սապը աշխարհում ամենազարգացող սպորտաձևն է, դա նշանակում է, որ մարդը դրանում ինչ որ հարազատ բան է գտել, հակառակ դեպքում այդ տեմպերով չեր մասսայականանա։ Փորձել է պետք ցանկացած դրական բան, սապ առավել ևս, այն հնարավորություն կտա ջրի վրա սավառնել։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ