հայաստանի լեռները

Վայոց Ձոր

Բարձրացանք Արենիի վերևում գտնվող  քարեղեն մի զանգվածի վրա, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Նորավանքի կիրճը։Երբ շատ բարձր կետից ներքև ես նայում  հայտնաբերում ես բարակ ժապավեն դարձած ճանապարհները ու ակամայից հասկանում, որ մեզանից յուրաքանչյուրը նոր էջ կարող է բացել սեփական կյանքում: Դժվարանում եմ ողջ զգացածս նկարագրել, մեկ

Երբ հայտնվեցի ժայռի եզրին, մարմինս սկսեց ջղաձգցվել, միջովս դող անցավ, սկսեցի աչքերով որսալ ամեն ինչ, լսողությունս սրացավ՝ կանգնած էի Հրաշքաբերդի գագաթին և կարծես գերբնական ուժով էի օժտվել։ Վայոց ձորում գտնվող Հրաշքաբերդը միջնադարյան ավերված բերդ-ամրոց է, գտնվում է սարի լանջին` բարձունքի վրա` Ամաղու գյուղ տանող ճանապարհի հարավարևելյան կողմում: Մեր

Կյանքում  թեկուզ մեկ անգամ քարանձավային ճանապարհորդություն է պետք նախատեսել։ Միգուցե այդ մեկ անգամը կդառնա շարունակական, իսկ եթե ոչ՝ ապա միանշանակ կլինի հետաքրքիր փորձառություն, որի նմանը երբեք չեք ունեցել, նոր զգացողություններ, որոնք կարող են պատճառել միայն քարանձավները։ Պատճառն էլ դա էր,  որ առանց մտածելու ընդունեցի Sky Club-ի (skyclub.am)

Մեր կյանքը ճանապարհորդություն է մի վայրից դեպի մյուսը, իսկ Հայաստանում այցելելու, տեսնելու, բացահայտելու վայրերը շատ են, բազմատեսակ և գունեղ։ Այս անգամ առանձնացրել եմ նման վայրերից մի քանիսը։ Ձեզանից պահանջվում է ընթերցել, ծանոթանալ, եթե հոդվածում տեղ գտած թեկուզ մի  վայրում եղել եք՝ կիսվեք տպավարություններով, եթե ոչ՝ ընտրեք

Այս անգամ ճանապարհը տանում էր դեպի Սահմանպահ Խաչիկ գյուղ, որտեղ հասնելու համար Արենի գյուղից թեքվեցինք աջ,  18 կմ. ոլորապտույտ ճանապարհ բարձրանալուց հետո հայտնվեցինք փոքր մի գյուղում, ի դեպ ճանապարհին եթե ուշադիր լինեք, ապա  հեռվում կնկատեք Նորավանքը։ Սեպտեմբերի 21, աշնանային տաք արևոտ օր, գյուղում էլ հայկական ազգային

Եթե արդեն հասել եք Եղեգնաձոր, ապա բարձրանում եք մինչև երկրագիտական թանգարան, որի դիմաց համայնքապետարանն է։ Այդ  ճանապարհով գնում եք դեպի աջ, հետո ուղիղ բարձրանում դեպի Գլաձոր և անցնելով «Կամուրջ» խանութի մեծ ցուցանակը՝ թեքվում ձախ։ Ասֆալտապատ փողոցով մինչև վերջ գնում եք ու եթե աջ կողմում  արդեն նկատել

Այցելելով Եղեգնաձորի երկրագիտական թանգարան  կտեսնեք Վայոց Ձոր մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր,  ինչպես նաև մի շարք եզակի նմուշներ։ Թանգարանի հնագիտական հավաքածուն մեծ կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։ Ներկայացնում եմ, թե ինչ բաց կթողնեք, եթե լինեք Եղեգնաձորում, սակայն չայցելեք

Հայաստանում շատ անսովոր անկյուններ կան, գեղեցիկ վայրեր,  որոնք ձեզ մոտ կառաջացնեն էմոցիոնալ խառնաշփոթ։ Նման մի վայր էլ  Վայոց Ձոր մարզի Եղեգիս գյուղն է, այն ինձ համար  տարվա բացահայտումներ շարքից էր։ Ուղևորության ընթացքում  վերականգնեցի կորցրածս ողջ էներգիան, ուժը, ապրեցի դրական հույզեր ու ափսոսանք։ Այո, սա այն վայրն է,

Եղեգնաձոր չհասած թեքվում եք ձախ՝ Վարդենյանց լեռնանցք, շարունակում ճանապարհը մինչև Շատին Գյուղի խաչմերուկ։ Այնտեղից  էլ թեքվում եք Եղեգիսի կիրճ և հասնում ներկայիս Եղեգիս գյուղ։ Այստեղ կանգնած էլ հասկանում ես, որ մարդու և բնության միջև կապը չպետք է ընդատվի,  քանի որ միայն այդ ժամանակ կարելի է երջանիկ

Երևանից 135 կմ․ գալիս եք ու հասնում Վայոց ձորի Վայք քաղաք։ 4 կմ․ շարունակում եք դեպի Գորիս, աջ կողմի վրա սպիտակ կամուրջ կա, թեքվում եք, մոտ 4-5 կմ․ բարձրանում՝ հասնում գյուղ Զառիթափ։ Գյուղի մեջ մեծ խաչմերուկ կա, նշանը տված է Կապույտ։ Դեպի ձախ տանող ճանապարհով գնում

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on