ԵրևանՔո չափաբաժին արկածները Հայաստանում

Քո չափաբաժին արկածները Հայաստանում

Հայաստան այցելելով կարելի է վայելել երկրի դեռևս անծանոթ համն ու բույրը, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում և հեռանալ տպավորված՝ կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ: Ի դեպ, արկածային Հայաստանը ոչ պակաս հետաքրքիր է, այստեղ յուրաքանչյուր ոք կկարողանա գտնել իրեն հարմար չափաբաժնով արկածների բաղադրատոմս։ էքստրեմալ հանգստի տարբերակներ, արկածային հեքիաթը վայելելու համար։  Այստեղ կան բազմատեսակ առաջարկներ, մնում է միայն ընտրես քեզ հարազատը, վայելես ու վարակես բոլորիս քո վառ ապրումներով։  

Ռաֆթինգ՝ իրական ադրենալին

Փնտրում ես արկածներ, ադրենալին և աննկարագրելի հիշողություններ։ Ուղղությունը Լոռու մարզն է։ Ռաֆթինգելու ես Հայաստանի կանաչապատ Լոռու մարզի Դեբեդ գետի վրա, երկարությունը 12 կմ, տևողությունը 1 ժամ 20 րոպե։ Rafting in Armenia (հեռ․ +374 94 129013) և Rafting Republic (հեռ․ +37477 090916) ծառայությունների  արժեքի մեջ ներառված են գույքի տրամադրումը, փորձառու հրահանգավորողներ և ապահովագրություն։

1 ժամ 20 րոպեն մի ակնթարթ կտևի։ Կյանքում մեկ անգամ պետք է ռաֆտինգել, ինչու՞, որովհետև շատ կարճ ժամանակում կստանաս անհավատալի, բազմատեսակ էմոցիաներ, գետի երկայնքով հնարավոր է տեսնել բնության գեղատեսիլ անկյունները, կհասկանաս ֆիզիկական պատրաստվածության աստիճանը և ուղղակի կվայելես բնության հետ շփումը։

Հա, մոռացա, անպայման քեզ հետ վերցրու փոխնորդ հագուստ։ Աղջիկնե՜ր, ռաֆթինգը makeup չի սիրում։ 

Կանյոնինգ՝ նվաճելով ձորերը

Պատահում է այնպես, որ ճանապարհորդության տպավորությունները գերազանցում են իրական սպասելիքներիդ, կիրճային արկածները հենց այդ շարքից են։ Կիրճագնացությունը նույն ինքը կանյոնինգը իրենից ներկայացնում է քայլարշավի, ժայռամագլցման, սառը ջրի ակտիվ երթուղու խարնուրդ՝ փաթեթավորված վառ էմոցիաների ժապավենով։

Կանյոնինգը էքստրեմալ ժամանցի ամենաթաց տարբերակներից է: 

Գտնվելու վայրը՝ Սատանայի կամուրջ, Սյունիքի մարզ, Երևանից մոտ 4 ժամ հեռավորության վրա, առջևում սպասվում է 2-2.5 ժամ տևողությամբ արկածներ, ընթացքում պարանով իջնելու ես, 5 մետր բարձրությունից թռնելու ջրի մեջ, սահելու բնական ջրային սղարաններով և իհարկե լողալու ես։

Նրանց համար, ովքեր պետք է առաջին անգամ փորձեն, տեղեկացնեմ, որ Scream of soul-ի (հեռ․ +37493 835959) հմուտ հրահանգիչը կիրճագնացության սկզբին ներկայացնելու է մի քանի կանոն, որոնց հետևելով  դու կստանաս  ադրենալինի մեծ չափաբաժին, ընթացքից հաճույք  և քո առջև բացվող գեղեցիկ բնապատկերը միայն հնարավոր է տեսնել այս սպորտաձևի շնորհիվ։

Կիրճագնացությունը սկվելու է շուրջ 20 մետր բարձրությունից՝ պարանով իջնելով։ Հավատա, միայն տեսարանի համար արժե նաև 100 մետրից իջնել։ Վերանում են բոլոր վախերն և խուճապները։ Մեկ անձի համար վճարում ես 20 հազար(48 եվրո) դրամ։

Ու միայն ներքևում կարող ես հասկանալ, թե ինչո՞ւ են տեղաբնակները այս վայրը համարել սատանայի ձեռքով կառուցված։ Բնական կամուրջները բնության ապշեցնող կոթողներից են, որոնք գոյացել են դարերի ընթացքում։

Զիփլայն՝ էմոցիաների փունջ

Այստեղ, իրեն հերոս կարող է զգալ ցանկացած ոք, ամենևին կապ չունի էքստրիմում սկսնակ ես, սիրահար թե պրոֆեսիոնալ, տարբեր դժվարություններով համեմված ժամանցի տեսակները հասանելի են բոլորին, մնում է ընտրել` որից սկսել։ Առաջարկը մեծ է, Բյուրականում(ZipWine Byurakan: Երևանից 25 կմ հեռավորության վրա, եթե սիրում ես գինի, այն իր մեջ ներառում է գինու համտեսների կենտրոն, թռիքչի արժեքը 8000 դրամ(19 եվրո) է),Կապանում  (GrandHouse։ (+37493 212000) Այստեղ է գտնվում Հայաստանի ամենաերկար զիփլայնը, այնտեղ հասնելու համար քեզնից կպահանջվի 5 ժամ, սակայն ճանապարհի գեղեցկությունը թույլ չի տա քեզ ձանձրանալ։ Այս զիփլայնն իր տեսակով տարբերվում է նաև աշխարհում եղած մյուսներից նրանով, որ անցնում է քաղաքի ու միջպետական ճանապարհի վրայով։ Տոմսի արժենքը 15․000 դրամ (35․90 եվրո) է, Ենոքավանում (Yell Extreme park:  (+374 41 010030) Գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում՝ Երևանից 142 կմ հեռավորության վրա:  Արկածային տոմսի արժեքը մեծահասակների համար 20.000 դրամ (48 եվրո) է, իսկ մինչև 13 տարեկան երեխաների համար` 16.000 դրամ (38․50եվրո): Տոմսը հնարավորություն է ընձեռում 1 օրվա ընթացքում օգտվել զիփլայնից, փորձությունների այգուց և վիա ֆերրատայից։ 5 տարբեր ճոպաններով թռիչքներ 150-200մ բարձրության վրա, որոնց երկարությունն է՝ 135մ, 200մ, 268մ, 375մ և 750մ)։

Ծաղկաձորում(Tsakhkadzorzipline: (+374 43 292900) Ամենաբարձր կետում հասնում է 130 մետրի, թռիչքի արժեքը 10 հազար դրամ է), Տաթևում (Rope Land: (+37444 166911)

Թռիչքուղու երկարությունը 2,5 կմ է, բարձրությունը՝ 126-127մ, մեկ անձը 12 հազար դրամ(28.75եվրո)), Դիլիջանում,  և իհարկե Երևանում (Yerevan Zipline Airlines: Առաջին ուղու երկարությունը մոտավորապես 870մ. Է: Երկրորդ թռիչքուղու երկարությունը 650 մ. Է։  Թռիչքուղին միակն է աշխահում, որն անցնում է կամրջի տակով։ Տոմսի արժեքը 14000 (33.50 եվրո) դրամ է):

Նախ մինչև թռիչքը կծանոթացնեն անվտանգության կանոններին, մասնակցության պայմաններին։ Աննկարագրելի տեսարաններ, որոնք թռիչքի ընթացքում են բացվում։ Ի դեպ, յուրաքանչյուր թռիչք, ունի իր փունջ զգացողությունները, նրանք երբեք չեն կրկնվում, եթե ժամանակ ունես, մի քանիսը փորձի, ինքդ կտեսնես ինչի մասին եմ խոսում։ 

Քայլարշավ՝ վայելում ենք բնությունը սմ-ներով

Լեռնային երկիրը քայլարշավների զանզան տարբերակներ է առաջարկում յուրաքանչյուրին։

Հայաստանն իր տեսակի մեջ եզակի է՝ լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ, պատմություններ, տեսարաններ, առեղծվածի զգացում։ Այստեղ ճանապարհորդելիս հանդիպում ենք վայրեր, որոնք ունեն գեղեցիկ անուններ և պատմություններ, իսկ եթե ցանկանում ես լինել լեգենդներին  մոտ, խորհուրդ կտամ անելիքների ցանկում ներառել Աժդահակ, Արագած, Խուստուփ լեռները, որոնք իրենց անսովոր գեղեցկությամբ և գերող հատկությամբ շատ երկար կմնան հիշողության մեջ։ Տարվա մեծ մասը Աժդահակը ձյունածածկ է, իսկ գագաթին գեղեցիկ խառնարանային լիճ կա։ Ամենագրավիչ լեռներից է Արագածը, որի Հյուսիսային գագաթը Հայաստանի ամենաբարձր կետն է և Սյունիքում վեր հառնված Խուստուփը։ «Գեղեցկությունից կուրանալ» արտահայտությունը  միայն ու միայն հնարավոր է այս լեռներում ըմբռնել։ Չգիտեմ էլ ինչպես կարելի է լեռնային Հայաստանի  շքեղությունից մի կտոր փոխանցեմ քեզ, կրկին ու կրկին մտքումս ընտրում եմ գույներ ու երանգներ, սակայն անօգուտ: Սրանք այն  վայրերն են, որոնց մասին լուռ են խոսում՝ զգալով։ Արշավային ակումբները  մեծ պահանջարկ են վայլելում ինչպես օտարերկրացիների, այնպես էլ տեղացիների համար, առաձնացնում եմ  Armenian Geographic, (+37443 005165),  ArmLand  (+374 44 880058), Trichq (+374 96 814211) North Peak mountain club (+37493850385), Chanaparhord (+374 91 321211), Armenian Discovery (+374 94 113989), Hatis (+37493 554595) ակումբները։ Քեզ հետ նաև կիսվում եմ HikeArmenia (+374 11 445326) արշավային հավելվածով, պատրաստի երթուղիներ՝ կարճ նկարագրություններով։ Շատ հարմար է և այն ներբեռելու համար գումար պետք չի՝ անվճար է։ Բջջային հավելվածի միջոցով կարող ես նաև լեռնային ուղեկցորդի ծառայությունից օգտվել, քեզ միայն մնում է ընտրել ուղղությունն ու արշավի բարդությունը։

 2018 թվականին CNN Travel-ը կազմել է արշավային զբոսաշրջության լավագույն երթուղիների ցանկը և այս ցանկում տեղ է գտել նաև Հայաստանը, որտեղ, ըստ հոդվածագրի, գտնվում են Եովրպայի լավագույն արշավային երթուղիներից մի քանիսը: Transcaucasian Trail–ի  11-օրյա արշավը թույլ կտա ծանոթանալ Հայաստանի և Մետաքսի ճանապարհի լավագույն երթուղիներին, որոնք միավորում են ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանական համալիրները՝ անցնելով լեռնային արահետներով և կանաչ անտառներով՝ հնարավորություն ընձեռելով  արշավ իրականացնել Գեղամա լեռներում և հաղթահարել Արագածի բարձունքը, կիսվում եմ նաև 

Կիսվում եմ  նաև երկու հարթակով՝ Camp.am,(հասցե՝ Արցախի 1) այստեղ կարող ես գնել և վարձակալել պակաս գույքը։ Կայքում ներկայացված է միայն այն ապրանքատեսակները, որոնք ունեն մեծ պահանջարկ: Ամբողջական տեսականու հետ կարող ես ծանոթանալ այցելելով խանութ սրահ։ Հաջորդը՝ Shopme.am, (Հասցե՝ Հր․ Քոչար 7), նույնպես կարող ես  լրացնել պակաս տուրիստական գույքը։

Հայաստանը թռչնի բարձրությունից

Եթե պարապլանով թռնելու փորձ ունես, ապա գիտես, որ ամեն թռիչք ունի իր յուրօրինակ հիշողությունները և թռչելու համար թևեր ամենևին էլ պետք չեն: Մի քանի վայրկյան և հայտնվում ես 1000 մ․ բարձրության վրա։ Խուճապն էլ թռիչքի 3-րդ րոպեից անհետանում է։ Անծանոթ հարթությունից  էլ բացվում են  աննկարագրելի, գեղեցիկ ու չկրկնվող տեսարաններ։

Դժվարանում եմ կիսվել ապրածս զգացողություններով, որովհետև նրանք բոլոր թռնողների մոտ շատ տարբեր են։ Կարող եմ ասել, որ  երկնքում ժամանակի զգացողությունը կորցրել էի։ Հասկացա, որ պարապլաներիստը երկնքում թռչունի նման է։ Եվ ինչպես  ցանկացած բան, այնպես էլ երկինքը բնավորություն ունի։ Ամենից հաճախ այն շատ բարի և սիրալիր է, բայց անփույթ և անխոհեմ վերաբերմունքը շատ բան կարող է փոխել։ Եվ եթե երկնքի «սիրտը շահես», ապա այն կպարգևի անթիվ և չկրկնվող ուրախություններ ու պահեր։

1000 մետր բարձրության վրա հանգիստ ճախրելու համար դիմում ես Sky Club Armenia-ին  (+37498055119) և  Aero club -Armenia  paragliding club-ին (+37498002828)։ Վճարելով 45-55 հազար դրամ (107.80-131.75եվրո) գնի մեջ ներառված է տեղափոխումը և GoPro տեսախցիկով նկարահանումը) կվայելես առջևում բացված տեսարանի յուրաքանչյուր կտոր, և վերջապես կշնչես «ազատություն»։ Գրեթե ամեն օր կարող ես  բացահայատել Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ, սակայն այն իսկապես ավելի գեղեցիկ է թռչնի բարձրությունից։

Սուզվելով դեպի խորություն

Երևանից հեռվանում ես 60 կմ և հայտնվում աշխարհի ամենամեծ քաղցրահամ բարձրադիր լճերից մեկին՝ Սևանին։ Այն  հրաշալի վայր է բարձրադիր սուզումներ իրականացնելու համար։ Ջրի տակ ունենք մոտ 250 տեսակ բուսականություն և ձկնատեսակներ, որոնք հանդիպում են միայն Սևանում։ Սուզվիր և ինքդ  տես այն ամենը, ինչ չես կարող տեսել այլ վայրերում։ Եթե ցանկանում ես ուսուցանել տեխնիկական դայվինգ, ապա Սևանը ամենահարմար վայրն է այն սկսելու համար, քանի որ տեղանքը, ջրի ջերմաստիճանը և խորությունը հարմար են, այդ հարցում կօգնի ArmDiving-ը (+374 91 40-93-20)։ Ջրի թափանցելիությունը տատանվում է կախված սեզոնից և եղանակային պայմաններից, բայց կարող է հասնել մինչև 4-10 մետր։ Ի դեպ, լճի հատակին կան ստոմատոլիտներ,որոնք համարվում են աշխարհի առաջին կենդանի օրգանիզմներից մեկը: Աշխարհում շատ քիչ վայրեր եմ մնացել, որտեղ դեռ պահպանվել են ստրոմատոլիտները:

Ջրային արկածները այսքանով չեն ավարտվում, Սևանում կնկատես վինդսերֆինգ, վեյքբորդինգով կզբաղվող երիատասարդների։ Մի քաշվիր, մոտեցիր, նրանք կուղորդեն քեզ Armenian Camp/Հայկական ճամբար,(+37499 003991) որտեղից էլ  կարող ես համապատասխան գույք վարձակալել։ Մոռացա, այստեղ հնարավոր է իրականացնել  կայակինգ և սափբորդ նույնպես։ Մտածում ես մեկ օր տրամադրե՞լ Սևանին, դե իհարկե։ Վստահեցնում եմ չես ձանձրանա, միայն թե հետդ տաքհագուստ ունեցիր, երեկոյան միանգամից է ցրտում։

 

Արկածներով լի ճանապարհորդություն դեպի երկրի ընդերքը

Եթե Էքստրիմի սիրահար ես, գեղեցիկի երկրպագու, հանգստության սիրահար, ապա քարանձավային արշավը քեզ համար է։ Կյանքում թեկուզ մեկ անգամ քարանձավային ճանապարհորդություն է պետք նախատեսել։ Վայոց ձոր մարզում, որը գրեթե 2 ժամ հեռավորության վրա է Երևանից,  կարող ես միանգամից այցելել մի քանի քարանձավներ՝ Թռչունների, Արենի-1 քարաձավ կամ Հայաստանի ամենամեծ քարանձավներից Մագելինը, որի գեղեցկությունը, դեռ շատ երկար կմնա  քո սրտում։ Հայաստանում քարնձավային արշավներ իրականացնում են Arm Speleo Team AST (+37495 597585) և Armenian Speleo Club: Black Bat (+37477 966115) ակումբները։

Միգուցե այդ մեկ անգամը կդառնա շարունակական, իսկ եթե ոչ՝ ապա միանշանակ կլինի հետաքրքիր փորձառություն, որի նմանը երբեք չեք

Հայաստանի համը՝ ցատկելով

Եթե սիրում ես էքստրեմալ սպորտաձևեր և զգում ես կյանքի համը՝ ռիսկի դիմելով, ուրեմն  միանշանակ ճանապարհորդությանդ մեջ ներառում ենք պարանով ցատկելը (rope jumping) Մինչ «մեկնարկը» Scream of soul-ի(+37493 835959) թիմը քեզ կծանոթացնի  անվտանգության կանոնների հետ։ Պատրա՞ստ  ես ցատկել։ Անձը 20 հազար դրամ(48 եվրո),առանց տեղափոխման։ Դժոխքի ձոր անունը կրող կիրճը, որտեղ իրականացնում են թռիչքները, այնքան էլ հեռու չէ Երևանից։ Ի դեպ, այստեղի ժայռերը նաև հարմար են ժայռամագլցման համար, գիտեմ, զարմանում ես, լինելով լեռնային երկիր ժայռամագլցումը նոր-նոր զարգացող ճյուղ է մեզ մոտ։ 

Վայելիր

Բարձր ժայռերը շատ բարենպաստ են, որպեսզի մենք հետագայում կարողանանաք ավելի կայուն ժայռամագլցման փաթեթներ առաջարկել  երկիր ժամանած բարեկամներին։ Իհարկե ունենք ժայռամագլցմամբ զբաղվող համայնք, նրանց հետ կարող ես ծանոթանալ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի (+37498911000) միջոցով։ Կարևոր է իմանալ, որ  Ֆեդերացիան իրականացնում է փրկարարական աշխատանքների մասով գրանցումներ, դա նշանակում է, որ դու կարող ես քո կորդինատները հայտնել նրանց, և հանգիստ գնալ ընտրածդ ուղղությամբ։ 

Եվ առհասարակ, եթե հարցեր ունես, կարող ես զանգահարել վերը նշված բոլոր ակումբներին, հիշիր, մենք բոլորս պատրաստակամ ենք քեզ օգնել ու քո հանգիստը դարձնել անմոռանալի։ Չես մոռանում չէ՞, մինչև Հայաստան գալը դու հյուր ես, իսկ այստեղ՝ մեր մեծ ընտանքի անդամը։

 

Հոդվածը պատրաստվել է Travel34-ի համար

Գլխավոր լուսանկարը՝ Հրաչուհի Այվազյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ