-Դպրոցական տարիքից է պետք սերմանել սերը դեպի բնություն։
-Արցախը երբեք չենք տարանջատել։ Ինչքան բարձր լեռ կար առանձնացրեցինք և գնացինք։ Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Կուսանաց լեռն է։ Մեր ակումբի միջոցով մի շարք լեռներ սիրվեցին ու ճանաչելի դարձան։ Տարիներ առաջ տեղաբնակները նույնպես զարմանում էին, երբ իմանում էին,որ եկել ենք բարձրանալու օրինակ Կաչաղակաբերդը կամ Մեծ Քիրսը։ Կարծում էին, հնարավոր չէր։
-Հայաստան ժամանած զբոսաշրջիկին առաջինը կծանոթացնեի Աժդահակ լեռան հետ։ Կարմիր երանգավորումներով մանր քարերի գոյությունը, ողջ ճանապարհը և այն ձգողականությունը, որը միայն Աժդահակին է բնորոշ, ապշելու գեղեցիկ է։
-Հայաստանն անվերջ բացահայտումների երկիր է, և մեկ կյանքը հերիք չէ այն ամբողջությամբ ճանաչելու համար: Անհնար է պատկերացնել Հայաստանի բնությունը առանց լեռների։
Հարցազրույցը արվել է Արցախյան երկրորդ պատերազմից առաջ
Լուսանկարները՝ Armenian Geographic-ի