Չէ՞ որ ինքդ ես գնում առաջ, որոշում կայացնում, ընտրում պահը և դա էլ թույլ է տալիս, որ ամբողջությամբ վայելես թռիչքը իր ողջ զգացողություններով։ Վերևից արժանվույն կարողանում ես գնահատել Հայաստանն իր ամբողջ գեղեցկությամբ և այն յուրաքանչյուր եղանակի ինքնատիպ է գեղեցիկ։ Թռիչքի ընթացքում հիշեցի ամերիկացի գրող Ռիչարդ Բախին, ով ասում էր, որ Ջոնաթան Լիվինգսթոն ճայը ապրում է մեզանից յուրաքանչյուրում։ Մարդը կատարյալ արարած է բանականությամբ, կամքով և, հետևաբար, ընդունակ է իսկապես բարձունքներ հասնելուն:
Հերթական ճոպանագծից ինքնակամ վազելու ընթացքում իմ մեջ արթնացավ ազատասեր արարածը, որն իր առջև բացարձակ ոչ մի խոչընդոտ չէր տեսնում, ինչպես նաև բացակայում էին նրա կյանքից «անհնար», «վախկոտություն», «ծուլություն» բառերը: Իսկապես զորեղ, ինքնավստահ կերպար է, ով թռչում էր դեպի աստղեր, դեպի անսահմանություն, դեպի կատարելություն: Թռչելու ընթացքում հասկանում ես, որ կարող ես գիտելիքներ ունենալ, նույնիսկ կողքիդ հիանալի առաջնորդ, բայց եթե պատրաստ չես վախի վրայով թռչել, ապա չես կարող հավատալ ինքդ քեզ և ցավոք ոչինչի չես հասնի։ Ի վերջո ցանկացած հզոր գաղափարի ետևում կանգնած է բացարձակապես անվախ որոշում։