Բացահայտենք«Origins»․ Հայկական ուտեստների ու գինու մասին չպատմված պատմություններ

«Origins»․ Հայկական ուտեստների ու գինու մասին չպատմված պատմություններ

Գինին իրական հաճույք պատճառող բազմակողմանի խմիչք է: Նրանց հասկանալն այսօր նույնքան նորաձև է, որքան հագուստը։ Բայց կա երկիր՝ Հայաստան, որտեղ գինին պարզապես ապրանք չէ, այլ մի ամբողջ մշակույթ։

«Origins» ամսագիր

Եվ այդ մշակույթի մասին պատմում է նորաստեղծ «Origins» ամսագիրը, որը ստեղծվել է հայկական ուտեստների ու գինու մասին չպատմված պատմությունները ներկայացնելու համար։ Այն իրական ուղեցույց է դեպի գինու, խոհարարական և գաստրոնոմիական աշխարհ, առողջ սնունդ, ավանդույթներ, մշակույթ: Ճանապարհորդություններ Հայաստանի խաղողագործության շրջաններով և գուրման բաղադրատոմսերով։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

«Origins» ամսագիր

Թվային «Origins» հարթակը նպատակ ունի առանձնացնել հայկական գինին և մշակույթը՝ գովաբանելու երկրի յուրահատուկ ժառանգությունը: 

– Հուսով ենք, որ կբացահայտենք, թե որտեղ են հատվում Հայաստանի պատմությունն ու մշակույթը, որպեսզի կարողանանք օգնել գինու սիրահարներին՝ պատմություններից անդին իրապես հասկանալ Հայաստանի գինու մշակույթը: Համոզված ենք, որ գիտելիքին ուղեկցում է գնահատանքը, և ուրախ ենք՝ ուղղորդելու Ձեզ այս ճամփորդության ընթացքում, կիսվում է  ամսագրի հիմնադիր Էյմի Քեուշգուերյանը։

«Origins» ամսագիր

Այսուհետ հայկական կերակրատեսակների և խմիչքի մշակույթի մասին պատմությունները կօգնեն, համաշխարհային լսարանի առջև երկրի ինքնությունը վերականգնելու հարցում։

Ամսագրի բովանդակությունը ստեղծում են շատ տաղանդավոր հեղինակներ, թարգմանիչներ ու լուսանկարիչներ: Կգտնեք  ակնարկներ, ոլորտի տեղական նորություններ, ընթերցողը  շաբաթական կունենան 2-ից 3 հրապարակում ընթերցելու հնարավորություն: 

«Origins» ամսագիր

Ամսագիրը ստեղծվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ու «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈւ) ծրագրերի աջակցությամբ, որոնք իրականացվում են GIZ-ի կողմից։

Չենք մոռանում

Գինին մեզ պետք է ուրախություն պատճառի, բայց ոչ վիշտ 🙂

Instagram
Հետևեք ինձ