ԲացահայտենքԱմարասի վանք․ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը

Ամարասի վանք․ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը

Ինչեր ասես, որ չի տեսել հայկական ոգու այս կրթատունը։ Հայկական յոթ հնագույն վանքերից մեկը՝ Ամարասը, գտնվում է Արցախի Մարտունու շրջանում, Խազազի ու Լուսավորչի լեռների միջև ընկած հովտում։ Չորրորդ դարի սկզբում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ 

Արցախյան գորգ

5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության՝ 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը՝ որպես ավար տիրանալով Սուրբ Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին։ Հերթական անգամ Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին՝ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։

15-ից 16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Արցախի տեսարժան վայրեր

Ասպատակողները յոթ անգամ ավերել են վանքը և նրա կողքի Ամարաս գյուղաքաղաքը։ Ու որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, ասպատակողների զորապետը իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը և զինվորները վանքի քարերն իրար տալով թափում էին գետը։ Սակայն ոսոխի հեռանալուց մի քանի տարի չանցած Ամարասի վանքը նորից էր վերաշինվում և նրա կամարների տակ վերստին հնչումմ էր հայերեն խոսքը։ 

Արցախցի արևապաշտ նախնիները  համոզված էին, թե արևը տարին մի անգամ  մոտենում է  Ամարասին և այստեղից Արցախի սարուձորերում այնքան  ջերմություն թողնում,  որ բավականացնի  ամբողջ  տարին և սառնամանիք չլինի։

Արեգակի՝ երկրին մերձենալու այդ տեղը արցախցիները կոչել են ամ արև աստ, այսինքն աստ՝ այստեղ, արևը երկրին մոտենում է տարին մի անգամ:

Ամ արև աստ, ամ արև աստ ասելով՝ այս վայրը կոչեցին Ամարևաստ, որ հետո հնչունափոխվեց ու դարձավ Ամարաս։

Բայց ամենածանր պայմաններում անգամ վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն:

Instagram
Հետևեք ինձ