-Ազդեցիկ վերելքներից կառանձնացնեմ Մոմբլանը։ Առաջին անգամ էր ինձ նման տեխնիկական դժվարությամբ լեռ հանդիպում։ Ընկերներիս հետ էի, որոնք շատ անգամ ավելի փորձառու էին, և, երբ գիշերը բարձրանում էինք գագաթ, ուղղակի ոչինչ չէր երևում։ Ետ դարձին լույս էր։ Տեսա, ապշել էի, նույնիսկ մտածեցի, թե ինչպե՞ս եմ այստեղից իջնելու։
-Ծրագրեր շատ ունեմ։ Մի քանի գագաթներ կան, հստակ նշել եմ, պետք է բարձրանալ, իսկ հեռավոր երազանքը Էվերեստն է։ Տեսնենք․ ինչպե՞ս ինձ կզգամ առաջիկա ծրագրված վերելքներից հետո, որոնք 2023 թվականի սկզբին եմ նախատեսել։
Leave a Reply