ԲացահայտենքՇաբաթ-Կիրակիդ Լոռու մարզում․ Անելիքների հրավառություն

Շաբաթ-Կիրակիդ Լոռու մարզում․ Անելիքների հրավառություն

Դեպի Լոռի ճանապարհորդությունը սկսում եմ Վանաձորից։ Քաղաքում մի շարք սիրելի դարձած վայրերի կողքին յուրաքանչյուր անգամ հայտնվում են նորերը, իսկ հների մեջ էլ կան այնպիսինները, որոնց համար միշտ ժամանակ կարող եմ գտնել։ Նման վայրերից է Տիգրան Մեծ պողոտայի 52 հասցեում գտնվող Վանաձորի կերպարվեստի թանգարանը։

ուղղությունը

ՏԱՎՈՒՇ

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

ՕՐ ԱՌԱՋԻՆ

Vanadzor fine arts museumy

Հեռ։ +374 98 02 97 77, Տաթևիկ Բաղրամյան

FB: vanadzorfineartsmuseum

Յուրահատուկ նմուշներից է Բենիկ Պետրոսյանի «Մանկական վիշտը» քանդակը։ էքսկուրսիաներից հետո քանդակի մոտ կոնֆետներ կարող եք նկատել , որոնք  երեխաներն են թողնում՝ կարծելով, որ այն կերջանկացնի քանդակում պատկերված աղջնակին։

Թումանյան հրապարակի եռահարկ շենքում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 1800 թանգարանային առարկաներ՝ գեղանկար, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գրաֆիկա։ 

Վանաձորի կերպարվեստի թանգարանը կոչվում է վանաձորցի նկարիչ Կառլոս Աբովյանի անունով, ում գործերը նույնպես այստեղ ցուցադրվում են և տարբերվում են մնացած այլ գործերից նրանով, որ  նկարիչը դիմանկարներում աչքերի փոխարեն խաչեր է պատկերել։

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Մյուս առանձնահատուկ վայրերը, իսկ ավելի ճիշտ՝ Վանաձորի խորհրդանիշը գտնվում է  «Ջունգլիներ» թաղամասի բարձրահարկերից մեկի առաջին հարկում, որտեղ  դուռը բացվելուն պես կհայտնվեք առանձնահատուկ մի աշխարհում։ Այստեղ  յուրաքանչյուր ոք կարող է արվեստի կամ արհեստի մի մաս դառնալ։ Տասնյակ աշակերտներ ունեցող վարպետը զբաղվում է քանդակագործությամբ, նկարչությամբ, խաչքարագործությամբ, գրաֆիկայով, երաժշտությամբ։ Վարպետ  Բոգդանին հեշտ կարող եք գտնել, քանի որ   Վանաձորում չկա մեկը, ով նրան չճանաչի։ Ի դեպ, վարպետը միշտ ունի կիսատ աշխատանքներ, որոնք կարող եք ինքներդ լրացնել։ 

BG

Հեռ։ +374 93 629 139, Բոգդան Հովհաննիսյան

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Վանաձորում հեծանվային զբոսանքները՝ շնորհիվ «Երկու անիվների վրա» նախաձեռնության, առողջ հանգստի ամենատարածված տեսակներից են դարձել: Շրջագայությունը իսկական գտածո է արկածների սիրահարների համար․յուրաքանչյուր ակնթարթին՝ թարմ տպավորություններ։Եթե ​​ցանկանում եք հանգստյան օրերը իսկապես օգտակար լինեն հոգու և մարմնի համար, ապա գնացեք հեծանվային շրջագայության դեպի հին Վանաձոր՝ խորհրդային ճարտարապետության երթուղիներով։ Այժմհեծանվային զբոսաշրջության սիրահարների թիվը տարեցտարի ավելանում է։ Դրա բացատրությունը ծատ պարզ է ՝հեծանվային ճամփորդությունը զբոսաշրջության ամենահաճելի տեսակներից մեկն է:  Հեծանիվներ կարող եք վարձակալել հենց Two wheels-ից («երկու անիվների վրա»), նշեմ, որ  հեծանվային շրջագայությունների երթուղիների բազմազանությունը իսկապես մեծ է։

Մանկությունից շատերը հիշում են փոշոտ ճանապարհի վրա հեծանիվների անիվների խշշոցի ձայները, դեմքին փչող տաք քամին։ Հեծանվային ճամփորդությունը  կվերակենդանացնի  մանկության ապրումները։

Հեծանվային զբոսաշրջության և ակտիվ հանգստի այլ ձևերի միջև ամենակարևոր տարբերությունն այն է, որ հեծանվայինը առաջատարն է իր ճանապարհորդության արագությամբ, բազմազան ությամբ և երթուղիների երկարությամբ։ Դեռ մտածում ես, արժե՞, թե՞ ոչ։

Vanadzor on two Wheels

Հեռ։ +374 91 10 77 74 Էմմա Պետրոսյան

FB: @discovervanadzorontwowheels

Որտե՞ղ մնալ

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Վանաձորից ճանապարհորդությունս շարունակվում է դեպի Թումանյանական Դսեղ, իսկ ավելի հստակ՝ Սոնա հյուրատուն, որտեղ էլ գիշերեցի։ առավոտյան Տիկին Անահիտի հետ գնացինք սնկահավաքի։ Գոգնոցը կապեցի, զամբյուղը վերցրեցի, Տիկին Անահիտից առաջ ընկա, կարծես մասնագետը ես էի։ Առաջին անգամ էի սունկ հավաքելու, ու ինչպես հետո հասկացա, ոչ վերջին անգամ։  Երբևիցէ սունկ հավաքե՞լ եք, եթե ոչ, ապա տեղեկացնեմ, որ ամենահետաքրքիր, ջերմություն պարունակող, վարակող, հիշարժան ու հանգստացնող գործողությունն եք վայելելու։ Տիկին Անահիտը հյուրատան հյուրերին ծանոթացնում է Դսեղի հարուստ անտառային բարիքների հետ։ Սունկ հավաքելու ընթացքում իմացա, որ այն պետք է եփել կարտոֆիլի հետ, և եթե կարտոֆիլը սևանում է, ապա սնկերը թունավոր են։ Տիկին Անահիտը նաև կիսվեց բուսական աշխարհի այլ գաղտնիքներով։

Sona Guesthouse

Հեռ։ +374 93 90 01 49, Տաթևիկ Բեզանյան

FB: @Sona-guest-house-Dsegh-Սոնա-հյուրատուն-Դսեղ

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Սոնա Հյուրատան անմիջապես կողքին գտնվում է ՏՈՒԿ-ը (Տուրիզմի ուրույն կենտրոնը)։ Այստեղ  հյուրերին սպասվում է զանազան հետաքրքիր առաջարկներ․ եթե արկածախնդիր եք ապա Զիլլինգը ձեզ համար է, եթե սիրում եք ինտելեկտուալ հանգիստ, ապա թումանայանական խաղերը ձեզ են սպասում, իսկ եթե բնության և ճարտարապետության համադրությանն եք նախընտրություն տալիս, ապա հետևեք ինձ։ ՏՈՒԿ-ում իրականացնում են մի շարք քայլարշավներ, այն սկսեցինք գյուղի հյուսիսարևելյան հատվածից, որտեղ վեր է խոյանում Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ խաչքարը։ Ծաղկանկարված խաչի ստորին հատվածից ներքև երկրագնդի խորհրդանիշն է պատկերված և այն թվագրվում է 8-րդ դար, թեև կարելի է ավելի վաղ ժամանակաշրջանի վերագրել: Իջնում ենք դեպի ավերված սբ․ Բարձրաքաշ եկեղեցի՝  քանդակներով հարուստ և մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք իրենց տեսակի մեջ պատմություն կրողներ են։ Իսկ մինչ եկեղեցին Գիգորի աղբյուրի կողքով կանցնեք, Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքում նկարագրվում է հենց այս վայրը։

Tourism Unique Centre (TUC)

Հեռ։+37491 64 33 17

FB: @TUC.Dsegh

 

ՀԵՏԱՔՐՔԻ՛Ր Է

Հովհաննես Թումանյանի տուն թանգարան չայցելել հնարավոր չէ։ Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից, էքսկուրասվարները  հաճույքով ձեզ հետ կշրջեն թանգարանում և կպատմեն այնպիսի պատմություններ, որոնց մասին միգուցե առաջին անգամ կլսեք։ Նման պատմություններից էլ սա է։

54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։

«Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա։ Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ։ Գողացա։ Գուցե մեղադրում ես։ Ոչինչ։ Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»

Թումանյանը թաղվել է Խոջիվանքի գերեզմանոցում։ Տարիներ շարունակ սիրտը պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Մի օր նրանց է այցելել Ավետիք Իսահակյանը, ով համոզում է բարեկամներին սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի Անատոմիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում։

Hovhannes Tumanian House museum

+374 77 90 69 89 Ռոզա Ղազումյան

FB: gatmuseum

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 
Instagram
Հետևեք ինձ