Արմավիրը գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության «Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ»։
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան էՄեծամորբլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Դեպի Արմավիր ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
1987թ. Արմավիրի մարզում ստեղծվել է «Որդան կարմիր» արգելոցը, որտեղ աշխատանքներ էին տարվում այդ միջատն արհեստական պայմաններում բազմացնելու և արդյունաբերական նպատակներով օգտագործելու ուղղությամբ:
Հազարամյակներ շարունակ որդան կարմիրի միջատներից ստացել են ամբողջ աշխարհում հայտնի կարմիր ներկը` որդան կարմիրը: Այն լայնորեն օգտագործվել է մանածագործության մեջ թելերի, մանվածքի ներկման, կտորների և գորգերի արտադրության մեջ: Հայտնի է, որ արարատյան որդան կարմիրը եղել է այն գունաներկի բաղադրության մեջ, որով ներկված են Ալթայում հայտնաբերված մ.թ.ա V դարին դասվող հայտնի Պազիրիկ գորգի թելերը:
Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։
Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։