Արագածոտն

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։

Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ:

Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք`  Թալինը և Ապարանը:

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Արարատյան դաշտին հարող հատվածներում ամռանը տաք է, իսկ ձմռանը` չափավոր ցուրտ:

Այստեղ լավ պայմաններ կան ջերմասեր մշակաբույսերի` խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարանոցային և  բոստանային մշակաբույսերի մշակության համար:

Դեպի Արագածոտն ճանապարհորդական խորհուրդներ և ուղղություններ
  • Այցելել Ամբերդ բերդ
  • Քայլարշավ անել
  • Բարձրանալ Արագած
  • Պանիր ուտել

Ամբերդ

Ապարանի ջրամբար

Հիշում ենք, Հայաստանում ճանապարհորդում ենք կանխիկ գումարով։ Վայրեր կան, որոնք մինչ օրս աշխատում են միայն կանխիկով։

Իհարկե կան ռեստորաններ և հյուրանոցներ, որոնք առցանց վճարման համակարգ ունեն, սակայն նրանք հաշված մատերի վրա են։ Թանգարաններում նույնպես կանխիկ գումար է պետք։ Եվ հիշում ես, բոլոր թանգարանները երկուշաբթի փակ են։

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում:

Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը`   հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Բարի Գալուստ Արագածոտն

Բարի գալուստ իմ աշխարհ

Instagram
Հետևեք ինձ