ԱրագածոտնLunch time․ Համեմում ենք սնունդը գեղեցիկ պատմություններով

Lunch time․ Համեմում ենք սնունդը գեղեցիկ պատմություններով

Յուրաքանչյուրս կյանքի ամեն միոլորտում ունի իր նախասիրություններն ու նախապատվությունները: Նմանապես, սննդի ընտրության հարցում յուրաքանչյուրն ունի իր սիրելի ուտեստները, համային համադրությունները։ Սնունդը միշտ եղել է էներգիայի աղբյուր, այն կարող է դրական եռանդ փոխանցել և ազդել ողջ օրվա տրամադրության վրա։

Ձանձրացե՞լ եք երևանյան ընդմիջումներից  և փնտրում եք նոր վայրե՞ր։ 

Այս անգամ ցանկանում եմ ձեզ ներկայացնել Երևանին մոտ վայրեր, որտեղ կարող եք շատ արագ կազմակերպել այցելություն և lunch:

Ձեզ համար առանձնացրած վայրերը պահպանում են Հայաստանի մշակութային ավանդույթները և կիսում դրանք հյուրերի հետ։ Այստեղ կարող եք համտեսել ինչպես  հայկական խոհանոցից ուտեսներ, այնպես էլ ծանոթանալ հայկական գինու լայն տեսականուն։

Պարզապես ռեստորանների ցանկ չէ, որտեղ սնվել եմ, այլ յուրահատուկ վայրեր են, որոնք, գերազանցում են իրենց հյուրընկալությամբ և հայկական ուտեսների հրավառությամբ։

Արագածոտն մարզ, Թաթոյենց տուն

Տեղափոխվում ենք Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ։ Մինչ դուք կպատվիրեք ձեր ուտեստը, տիկին Հռիսիմեն կներկայացնի իր տան 200-ամյա պատմությունը․ «Թաթոյենց տան» շինության հիմքը կազմող մառանը կառուցվել է 1837թ, հենց այստեղ կարող եք գինով համտեսել համեղագույն ճաշատեսակներ։

Տիկին Հռիփսիմեն ինձ ներկայացրեց հին հայկական քաղցրավենիքի՝ սուջուխի պատրաստման ընթացքը։ Պարզեցի, որ քաղցր սուջուխը հին հայկական անուշեղեն է: Սովորաբար պատրաստվում է աշնանը, երբ հասնում են ընկույզն ու մրգերը: Աշտարակի ընկույզի մասին լռում եմ, այն այնքան հայտնի է, որ հիշատակվում է ժողովրդական երգերում և յուրաքանչյուրի բակում կարող եք նկատել ընկուզենի։

Ընկույզները կիսում ենք, ասեղը երկտակ թելելում և հանգույց ենք անում։ Ընկույզներն ասեղով թելի վրա են անցկացնում: Ընկույզով թելերը տեղավորում ենք օշարակի մեջ և գդալով օշարակը վրան լցնում: Թաթախելուց հետո զգուշորեն հանում ենք, եթե  ավելի հաստ շերտով եք ցանկանում պատել՝  թաթախում ենք օշարակի մեջ մի քանի անգամ: Սուջուխի չորացումը տևում է 10-15 օր, լավ հնարավորություն է կրկին վերադառնալ Աշտարակ։

Tatoents Qotuk

Կարեն Հակոբյան

Հեռ։ 096 11 21 49

Facebook: TatoentsQotuk

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Արագածոտն մարզ, Հին Աշտարակ

Հին Աշտարակի պատշգամբն ունի 150 տարվա պատմություն և կանգուն է մինչ օրս: Դալարը պատմում է, որ ռեստորանն իր ամուսին Հովիկ Արոյանն ու ամուսնու ընտանիքն են հիմնել,  և  այն մեծ խորհուրդ ունի՝ հետևողականություն, մնայունություն և դարերից եկած ջերմություն:                                                 

Այս վայրում կարող եք համտեսել հայկական և սիրիական խոհանոցի լավագույն ուտեսները, այստեղ նաև իշլի քյուֆթայի վարպետաց դասեր է կազմակերպվում։

Ամրագրում եք նախապես ու գալիս եք փորձելու պանրով մամուլ, աշիլ բլբուլ, ժայֆուրա և շատ այլ համեղ բաներ։

Old Ashtarak

Դալար Զաքարյան

Հեռ։ 77 42 49 88

Facebook: HinAshtarak

Արարատի մարզ, Նոյան Վազ

Մինչև սնվելը այս վայրում ձեզ համար կարճ շրջայց կկազմակերպեն խաղողի այգնիներում, և կպատմեն իրենց  հայկական ավանդական ընտանիքի պատմությունը։ Հարութի պապ Ջիվանը Վայոց Ձորից տեղափոխվելով Արարատ իր հետ բերում է խաղողի վազ, գինեգործական ավանդությը շարունակելու համար։ 

Այսօր Հարութը արտադրում է Ջիվան պապու տնկած խաղողից «Ջիվան» անունով գինի։ Մեծ խանդավառությամբ շարունակում է ընտանեկան պատմությունը․ պարզվում է՝ երբ պապիկը  ծնվել է, նրա հայրն արդեն վատառողջ էր և տնկելով խաղողի վազը՝ կնոջն ասել է․  «Ջիվանը մեծանա, թող վայելի իմ սերն այս խաղողի միջոցով»։ 

Այստեղ սեփական փորձով կարող եք գինի շշալցնել ևպիտակը փակցնել։ Ճաշը պատրաստ է, բարձրանում ենք խոհանոց։

Noyan Vaz

Հարություն Հովհաննիսյան

Հեռ։ 09405 72 09

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 
Instagram
Հետևեք ինձ