Այս գյուղում է ծնվել անվանի բանաստեղծ Հմայակ Գրիգորյանը, նույն ինքը՝ Համո Սահյանը։ Կարծում եմ չկա մեկը, ով չսիրի նրա ստեղծագործություննրը։
Այցելում ենք թանգարան։ Մուտքն անվճար է։ Բանաստեղծի տունը մի քանի տարի առաջ են վերանորոգել, ցավոք այն ջերմությունն ու մթնոլորտը որին սպասում ես, չես տեսնի։
Առաջ ես անցնում, պատերին փակցված բանաստեղծություններ կտեսնես։ Այստեղ գտնվում է նրա գրասեղանը, որի վրա աշխատել է 10 տարուց ավել, ժամացույցներ, լուսանկարներ, մակագրված նվեր ստացած գրքեր։ Վարպետի մասին մի շարք պատմող իրեր, որոնք մտովի քեզ չտանեն շատ վաղ ժամանակներ։
Leave a Reply