հայաստանի լեռները

Լոռի

Զգացմունքների այս տեղատարափը դժվար թե լիներ, եթե օրվա բացահայտում չհանդիսանար  Զարնի-Պարնին։ Վայր, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ գինի ու առջևումդ բացվող տեսարանը։ Բնություն, որին նայելիս հասկանում ես, որ չկա նման այլ ծառ, չկա իրեն համապատասխան գույն, նրանք շատ են, ճոխ, սակայն միևնույն ժամանակ եզակի։ Ագահորեն

Ճանապարհորդությունների ընթացքում չեմ դադարում հիանալ ինձ հանդիպած խորհրդային մոդերնիստական ճարտարապետությամբ։  Որտե՞ղ կարելի է զգալ խորհրդային շունչը, եթե ոչ խորհրդային շինությանը նայելիս։ Ամենևին, պարտադիր չէ այցելել ցուցադրությունների որպեսզի գնաք խորհրդային ժամանակներ, ընդամենը պետք է ճանապարհորդել այդ ուղղություններով  ու վայելել տեսածը։ Հավանաբար գուշակեցիք, ինչի մասին եմ պատմելու։ Մինչև կհասնեի

Մեր կյանքը ճանապարհորդություն է մի վայրից դեպի մյուսը, իսկ Հայաստանում այցելելու, տեսնելու, բացահայտելու վայրերը շատ են, բազմատեսակ և գունեղ։ Այս անգամ առանձնացրել եմ նման վայրերից մի քանիսը։ Ձեզանից պահանջվում է ընթերցել, ծանոթանալ, եթե հոդվածում տեղ գտած թեկուզ մի  վայրում եղել եք՝ կիսվեք տպավարություններով, եթե ոչ՝ ընտրեք

Վանաձորից գնացինք Ալավերդի, քաղաքի թատրոնի կողքով  ձախ բարձրացանք ու հայտնվեցինք Մադանում։ Երբ հունական  գյուղում էի՝ հուլիս կամ օգոստոս ամիսն էր, եղանակի պիկ, ամենաբարձր աստիճանն էր,  ամենուրեք ստվեր ես փնտրում՝ թաքնվելու համար։ Ավտոմքենայից իջա ու մարմնովս սարսուռ անցավ, փշաքաղվեցի  այն տեսարանից, որն իմ առջև էր։ Սա այն լքված

Նույնիսկ փոքրիկ հաջողությունները հպարտություններ են ծնում, ես դա հասկացա միայն Դսեղի շրջանաձև 7 կմ․ քայլարշավից հետո։ Երբևիցե չէի մտածի, որ քայլարշավն ուղղակի  քայլել չէ, այն փիլիսոփայություն է, (վստահ եմ, որ գրածիցս հետո  մասնագիտացված քայլարշավորդները կցանկանան ինձ քարկոծել, ես պատրաստ եմ  ) Բնության մեջ քայլելու ընթացքում, ինքդ քեզ հետ

Եթե շարժվեք Վանաձորից 7 կիլոմետր հյուսիս-արևելք կհասնեք Փամբակ, այնտեղ էլ ձեր առջև կբացվի  զարմանալի աշխարհ` լցված մոգությամբ։ Հեքիաթի տան կապույտ դռնից մտնելուն պես կհայտնվեք անժամանակ ժամանակներում։ Ինձ սպասում էր տան տիրուհին՝ Հասմիկը, ով մինչև կծանոթացներ հեքիաթի տան հետ,  խնդրեց անցնել այգի, որտեղ դեմքս շփեցի ծաղիկներից պատրաստված թուրմով։  Բակում

Լուսանկարները, վավերագրական ֆիլմերը, գրքերը  և պահպանված փաստաթղթերը կարող են խոսել և ներկայացնել ժամանակի անցման մասին, սակայն  կան լքված վայրեր, որոնք ավելի շատ բան կարող են պատմել նույն այդ ժամանակի, ապրելակերպի ու  մարդկային հայացքների մասին։ Հայաստանում կան բազմազան նման վայրեր, որոնք կանգուն են ու խոսուն։ Շատերիս համար

Առջևում անմշակ հողատարածքներ են, մի քանի տարի է ինչ ինձ  գրավում են անմարդաբնակ և բուսականությունից զուրկ տարածությունները, բուրմունքներով հագեցած  չոր քամու կտրուկ պոռթկումները, մերկ ժայռերի վրա արևի կուրացնող արտացոլանքը գինու պես արբեցնող է։ Արագածոտնի մարզ,  Ագարակ պատմամշակութային արգելոցում ենք։ Եթե ցանկանում եք իրականությունից կտրվել և տեղափոխվել այլ

Ավտոբուսը մայրուղուց դուրս եկավ, տեսադաշտում հայտնվեց մի  շինություն, որը Լոռվա բնության մեջ անհավանական էր թվում։ Գրավիչ, մի քիչ  անսովոր և պարզապես խենթ։ Նույնիսկ դժվար էր անմիջապես հասկանալ, որ այն տեսիլք չէ՝ իմ ուղեղում ծնված։ Առջևում ՔՈԱՖ սմարթ կենտրոնն էր,ժամանակակից ճարտարապետությամբ։ Մենք Դեբետ համայնքում էինք։ «Եթե ուզում

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on