ԼոռիՇաբաթ-Կիրակիդ Լոռու մարզում։ Ավանդույթների վերհանում

Շաբաթ-Կիրակիդ Լոռու մարզում։ Ավանդույթների վերհանում

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

ՕՐ ԱՌԱՋԻՆ

Առաջին օրվա կանգառը Լոռու մարզի Ախթալա վանական համալիրն է։ Վանքի գեղեցկությունն ու բնական միջավայրն այնքան տպավորիչ էին, որ կարող եք մի քանի ժամ ուղղակի կանգնած մնալ և հիանալ մշակութային գլուխգործոցով։

Շրջում ենք Ախթալայի վանական համալիրի տարածքում, այն իսկապես կատարելություն է՝ ահռելի չափսերի որմնանկարներ, որոնք խոսում են մեր նախնիների մտավոր հարստության մասին։ Ըստ տեղաբնակների պատմությունների՝ որմնանկարների վառ գույները պատարագից շեղում էին այցելուներին, և քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք։ Ի դեպ, Ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանը 17-րդ դարում Ախթալայում հայտնաբերել է քարարկղային դամբարաններ` կավե, բրոնզե և երկաթե գտածոներով։ Մորգանի հայտնաբերած դամբարաններից մեկն էլ, այն յուրատեսակ դամբարանային նմուշներից էր, որտեղ մարդիկ թաղված էին նստած դիրքով: Ախթալայի վանական հուշարձանախումբը ոչ միայն հայկականի, վրացականի ու բյուզանդականի ներդաշնակ միահյուսումն էր, այլ նաև հավասարակշռում էր տարածաշրջանի մշակույթն ու քաղաքական կյանքը։ Չմոռանանք, որ 20-րդ դարի հայ նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» կինոնկարի հատվածներ նկարահանել է Ախթալայի վանքում։ 

Nurik Center

Հեռ։ +374 43 53 53 46, Վազգեն Խաչիկյան

FB: @nurikcenter

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Ախթալայի վանական համալիրի հարևանությամբ է գտնվում Նուռիկ զբոսաշրջային կենտրոնը, որն իր հյուրերին առաջարկում է մասնակցել ավանդական ուտեստների պատրաստմանը, ինչպես նաև գորգագործությանը։ Այստեղ ձեզ կներկայացնեն հայկական գորգագործությունից հետարքիքր փաստեր, իսկ եթե հետևում եք ճանապարհորդություններիս, ապա արդեն գլխի եք ընկել․այո՛, տարվել եմ այս հրաշագործությամբ։ Նստած եմ դազգահի մոտ, ձեռքիս՝ թել, մտքում՝ հաշվարկ, ու ընթացք։ Սնվում ենք Նուռիկ կենտրոնի երկրորդ հարկի ռեստորանում, որտեղ ճաշացանկում համեղ ուտեստներ են ձեզ սպասվում։

Որտե՞ղ գիշերել

Շարժվում ենք Ալավերդի, գիշերելու եմ Իրիս հյուրատանը, իսկ առավոտյան՝ տան տիրուհի   Իրինայի հետ պատրաստելու ենք Ղափամա և հաց։ Երեկոյան էլ տիկին Իրինան ինձ ներկայացրեց հայկական խոհանոցի առանձնահատկություննները։

 

Iris guesthouse

Հեռ։ +374 91 08 88 12 Իրինա Իսրայելյան

FB: IrisGuestHouseArmenia

Ի՞նչ սպասել

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Հաց թխելու ընթացքում իմացա, որը Հայաստանում հացը բոլոր հացկերույթներից պարտադիր է։ Հացի մասին ասացվածքները բազմաթիվ են  Հայաստանի բոլոր շրջաններում, դրանց միավորում է հացը սրբություն համարելու, հաշտության, մարքության դրական հարաբերությունների, բարեկեցության մասին ընկալումները։

Տիկին Իրիրան նաև ներկայացրեց, որ հայերի մոտ գոյություն ուներ հացի յուրահատուկ պաշտամունք, հացի հետ շատ զգույշ էին վարվում, և այդ իսկ պատճառով հացի խմորի տարան համարվում էր տան կարևորագույն, ամենամաքուր իրերից մեկը։ Դրանք հաճախ ծառայում էին իբրև նորածինների մկրտության ավազան։

Iris guesthouse

Հեռ։ +374 91 08 88 12 Իրինա Իսրայելյան

FB: IrisGuestHouseArmenia

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Պետք է փորձել

Ալավերդիում ծանոթացա տեղացի զբոսավար Սարոյի հետ, քայլարշավի փոխարեն, ինձ ձիարշավ էր սպասվում։ Ալավերդիից տեղափոխվեցինք Հագվի գյուղ, որտեղից սկսվեց ձիարշավը։ Այս տուրի ընթացքում հնարավորություն կունենաք տեսնել Լոռու հիասքանչ վայրերից մի քանիսը՝ այլ ձևաչափով։ Արշավի ընթացքում Սարոն կսովորեցնի, թե ինչպես է պետք վարվել ձիերի հետ, կզգաք նրանցից եկող հանգստությունը։ Հանգստի այս տեսակը  հավատացեք բնության մոտ գտնվելու լավագույն տարբերակներից է։

Lori Canyon Treks

Հեռ։ +374 77 175783, Սարո Օհանյան

FB: @medtrailrides

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 
Instagram
Հետևեք ինձ