Այսօր, թերևս, մեր արշավի «գագաթնակետն» է՝ մենք գնում ենք դեպի հրաբուխ։ 1400 մետր տարածություն։ Հագնում ենք լապտերներ, տաք շորեր, վերցնում թեթև ուսապարկը և առաջ։
Հրաշալի, անհամեմատելի զգացում է։ Թվում է, թե լեռը քեզ օդով է լցնում և վերելքն ավելի հեշտ է դառնում։ Կտրուկ քամի է,ճիշտ ուղղությամբ, ես չեմ քայլում, ինձ ուղղակի մեջքից հրում ու բարձրացնում է, տպավորույթյուն է, թե կարող եմ թռչել… Ցուրտ է և միևնույն ժամանակ լավ… Ու մոռանում ես ամեն ինչի մասին…
Leave a Reply