Մի քանի պատմագրական տվյալներ, որոնք բնորոշում են Հայաստանը որպես հանքամետաղագործական կենտրոն:
– Ըստ հին հունական հեղինակներ Հոմերոսի, Հեսիոդոսի, Էսքիլեսի, Էվրիպիդեսի և այլոց՝ պղինձը, արծաթը և երկաթը առաջինը հայտնագործվել են Հայաստանում և արտահանվել ուրիշ երկրներ:
– Աշխարհի մեծագույն հնագետներ Ֆրենկֆորտը, Ժակ դը Մորգանը, Վուլլին և ուրիշներ, ուսումնասիրելով Էգեյան կղզիների, Փոքր Ասիայի հուսիս արևելյան շրջանների և հյուսիսային Պարսկաստանի մետաղագործական նմուշները, հանգում են այն եզրակացության, որ Հայաստանը մետաղագործության օրրաններից մեկն է:
– Անգլիացի Գորդոն Չայդի և ներկայիս խոշոր գիտնական, հնդիկ հնագետ Դիքշիտի կարծիքով երկաթի ձուլման առաջին հայտնագործողները հայ լեռնցիներն են, իսկ երկաթի դարի հեղափոխության էպիկենտրոնը՝ Հայաստանի լեռները:
– Վերոնշյալ բոլոր գիտնականներն ընդգծում են, որ Հայաստանը մշտապես մետաղներ է մատակարարել Ասուրաբաբելական աշխարհին, Եգիպտոսին, Հնդկաստանին և Մարաստանին: Ռուս խոշոր գիտնականները, մետաղագործության պատմության մասնագետները պնդում են, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի շատ երկրներին մատակարարվել է հայկական մետաղը: