Տեղափոխվում ենք Հին Մարտիրոս գյուղի Հին Մարտիրոս հյուրատուն, որտեղ տիկին Գոհարն ու իր ամուսին՝ Համլետը, սրտաբաց ներս կհրավիրեն, սարերից հավաքած թեյ կհյուրասիրեն, իրենց պատրաստած չրերով։
Տիկին Գոհարը ձեզ կպատմի զանազան բուսատեսակների օգտակարության մասին։Կարող եք միասին վայրի բույս հավաքելու գնալ, կամ ինձ նման պանիր հորեք, որի համար երցնում ենք կճուճը, պանիրը, համեմունքներ, պղպեղ ու անցնում գործի։ Իսկ օրվա բացահայտումը կարշմն է՝ չորացրած վայրի բույս, որ բնորոշ է միայն Վայոց ձորի տարածաշրջանին արդյունքը՝ համեղ տաք ապուր։ Կարշմ ապուրը արարողակարգային է, խորհուրդ եմ տալիս անպայման փորձել։
Տիկին Գոհարի նպատակն է վերակենադանցնել Վայոց ձորյան հարուստ խոհանոցային ավանդույթները։
Մինչև մենք հորած պանիր կպատրաստեինք, տիկին Գոյարի ամուսինը պատմեց, որ Մարտիրոսը մեկն է Վայոց ձորի, ինչպես նաև ողջ Հայաստանի, այն սակավաթիվ գյուղերից, որի հիմնադրման ստույգ տարեթիվը և հիմնադրողների անունները պահպանվել են։ Այդ կարևոր տեղեկությունը արձանագրված է գյուղամիջի մեծ աղբյուրի մոտ 1283 թվականին վարդագույն գրանիտից կանգնեցված երեք մետրից ավելի բարձրություն ունեցող գեղաքանդակ խաչքարի վրա՝ հետևյալ արձանագրությամբ.
«Ես` Դեղիկի որդի Մխիթարս, Իշխանաց իշխան Պռոշի և նրա որդի Հասանի հրամանով, 1283 թ. շինեցի Մարտիրոս գյուղը և կանգնեցրի այս խաչքարը սուրբ վկայարանի դռան առջև, ի բարեխոսություն և իմ ամուսին Մամջրին և իմ որդի Ղարիբ Շահին և իմ դուստր Ռուզաքանին, ովքեր որ ընթերցեք, հիշեցեք մեզ։ Շինվեց Շնորհավորի ձեռքով»։
Փաստերը վկայում են, որ Մարտիրոսը Պռոշ իշխանի հրամանով կառուցվել է ոչ թե ամայի վայրում, այլ վերակառուցվել է մի գյուղ, որը ունեցել է իր բնակիչները։