Դիմավորում են հարազատ դարձած Սիսիան կերամիքսի Վահագն ու Զարան։
Հին հայերը միշտ բարձրաձայնել են իմաստուն գեղեցիկ կենացներ։ Մինչև Զարան կբերի Սիսիանի ավանդական քյալագյոշը, Վահագնը ներկայացրեց, թե ինչ դասավորությամբ պետք է նստել սեղանի շուրջ։ Պարզեցի․
– սեղանի շուրջ նստել են ըստ տարիքի,
-կինը՝ ով «պատասխանատու» է սեղանի համար, սեղանի անկյունում է նստել
-երեխաների համար այլ սեղան է պատրաստվել
Ամենաառաջին կենացով ընտրել են թամադա, եթե թամադան տան ղեկավարն էր, կենացները սկսվել են․ «Բարով տեսանք, սեղանը օրհնված և առատ լինի» ու հենց այդ բաժակի հետ միասին խմել են պահի առիթի կենացը։
Երկորդ բաժակը ՝ծնողների կենացն է, իսկ եթե թամադա ընտրելու կարիք կա, ապա առաջին կենացը ուղղված է թամադային։
Ամենակարևոր կենացներից է սեղանի շուրջ նստած չամուսնացած երիտասարդների համար բաժակ բարձրացնելը, մաղթել են անպայման ծնող դառնալ, քանի որ կարևորվել է ծնող դառնալու պարտականությունը, հաջորդ բաժակը՝ հիշողոթյունների կենացը։
Զարայի մատուցած քյալագյոշը մեծ տարածում ունի Սյունիքում և Արցախում։ Ինչպես խաշը, այնպես էլ քյալագյոշը արարողակագային է։ Հավաքվել են մտերիմներով, խմել օղի, մարդիկ հիմնականում տանը մենակ քյալագյոշ չեն կերել։ Քյալագյոշի անբժան մաս են կազմում սոխարածը, ոսպը, սխտորը, չորացրած լավաշը ու ըստ ցանկության ղաուրման։