Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։
Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ:
Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը:
Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։
Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Արարատյան դաշտին հարող հատվածներում ամռանը տաք է, իսկ ձմռանը` չափավոր ցուրտ:
Այստեղ լավ պայմաններ կան ջերմասեր մշակաբույսերի` խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի մշակության համար: