ՍյունիքԱնգեղակոթ․ Գյուղ, որտեղ քննարկվել է անկախության ծրագիրը

Անգեղակոթ․ Գյուղ, որտեղ քննարկվել է անկախության ծրագիրը

Անգեղակոթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որի պատմությունը թվագրվում է հազարամյակներով։  

Շատ անգամ եմ ասել, երբ սկսես ճանապարհորդել Հայաստանում, կքայլես պատմության այն հետքերով, որի հետ ծանոթացել ես դեռևս դպրոցական տարիքում։ Մի պահ կանգ կառնես վայրում, մտովի հետ կգնաս հիշողություններ ու կրկին հետ կվերադառնաս իրականություն։ Այս անգամ քայլարշավը սկսում ենք Անգեղակոտից, գեղեցիկ տեսարաններից ու բնությունից զատ այստեղ մի մեծ պատմություն կա, որի մասին էլ պատրաստվում եմ կիսվել։ Երբ քայլես, ճանապարհի ձախ կողմում կտեսնես հեռվում շինություն, եկեղեցի է։

1699 թվականին քննարկել են Հայաստանի անկախության ծրագրերը

Այս գյուղում է քննարկվել անկախության ծրագիրը։

Անգեղակոթի ժողովին մասնակցել են Սյունիքի 11 իշխան-մելիքները։ Քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու, շարժումը կազմակերպելու, ժողովրդին զինելու և օտար նվաճողների դեմ պայքարելու համար նրան նախապատրաստելու գործի հետ հապված հարցերը։

Անգեղակոթի ժողով

Ընդունվել է Իսրայել Օրու առաջարկած ծրագիրը՝ ըստ որի կազմակերպվելու է գաղտնի զորք, որը պետք է անցներ Ռուսաստանով, հանդիպեր հայ-վրացական միացյալ բանակին, սկզբում ազատագրեր Արևելյան Հայաստանը, ապա անցներ Արևմտյան Հայաստան, իսկ թագավոր պետք է դառնար Հովհան Վիլհելմը։

451 թվական, Վարդան Մամիկոնյան

Քայլելու ընթացքում պատմեցին, որ Անգեղակոթը Մեծ Հայքի հնագույն բնակավայրերից է։ Գյուղն առաջին անգամ հիշատակվում է դեռևս V դարում, թեև հայտնի է, որ այն գոյություն է ունեցել շատ ավելի շուտ ժամանակաշրջաններում։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարի նշույլներ, շրջակայքում կան մ.թ.ա. VIII – I հազարամյակների դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցի հետքեր, իսկ ավելի ուշ ժամանակաշրջանից՝ միջնադարյան խաչքարեր, գերեզմաններ, ջրաղացներ։ Անգեղակոթի ամենանշանակալից սրբավայրը «Վարդան զորավար» սրբավայրն է, որտեղ ըստ տեղական ավանդապատումների, զետեղված է զորավար իշխան Վարդան Մամիկոնյանի դին, որն այստեղ էր բերվել 451 թվականի Ավարայրի ճակատամարտից վերադարձող զորքերի կողմից։

Վասակ Սյունի

Նույն դարաշրջանում, Անգեղակոթում էր բնակվում մարզպան Վասակ Սյունին. գյուղի տարածքում կա մի հուշարձան, որի տակ՝ ըստ տեղական ավանդապատումների, թաղված է Վասակ Սյունին

Ճանապարհին մի պահ կանգ առ և զմայլվիր լսածդ պատմության ուժով։ Չես էլ նկատի, թե որքան արագ հասար վերջնակետին։ Վերջին 100 մետրը, որ պետք է քայլես, և քո առջև կբացվի Շաքի ջրվեժը՝ իր ողջ գեղեցկությամբ։ Շտապիր լուսանկարվել, շուտով տարածքը կլցվի զբոսաշրջիկներով։

Այցը կազմակերպելու համար դիմել՝ Basen Hotel & Tours–ին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ