Աշխարհում չկա մարդ, ով չսիրի ճանապարհորդել։ Ոմանք սիրում են բացահայտել նոր քաղաքներ և երկրներ, նվաճել ամենաբարձր լեռները և իջնել վտանգավոր կիրճեր։ Մեզնից շատերը սիրում են նստել կրակի մոտ, վայելել ջերմությունը, շփվել մարդկանց հետ, մյուսները՝ նկարվել մշակութային և պատմական արժեք ունեցող վայրերում:
Բազմատեսակ ճաշակներ և նախասիրություններ, իսկ մեզ բոլորիս միավորողը մի բան է՝ ճանապարհորդության հանդեպ սերը, այդ թվում՝ ձմեռային սեզոնին։ Իսկ եթե սիրում ես ճանապարհորդել և համեմել արձակուրդները էքստրեմալ և ձմռանը բնորոշ սպորտաձևերի հետ, ապա կարող եմ քեզ առաջարկել Հայաստանում նման ճանապարհորդության մի քանի տարբերակ։
Հայաստանում ձմեռը սկսվում է նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ։ Այն երկար չի տևում, և եղանակը հիմնականում մեղմ է, ոչ սաստիկ, երբեմն՝ ձնառատ։ Երևանում դեկտեմբերի միջին օրական ջերմաստիճանը տատանվում է +5-ից -5 C: Առաջարկում եմ ճանապարհորդությունը սկսել մայրաքաղաք Երևանից, այստեղ առաջարկները բազմազան են, հավատացնում եմ կգտնես քեզ կամ քո ընտանիքին հարազատ զբաղմունք։
Leave a Reply