ՍյունիքՏոլորսի ջրի տակ ապրող եկեղեցին

Տոլորսի ջրի տակ ապրող եկեղեցին

Բնական ջրհեղեղները և ջրամբարներ ստեղծելու մարդկային ցանկությունները շատ քաղաքների անհետացման պատճառ են դարձել: Ողողված քաղաքի  շինությունները  հավասարվել են  ջրամբարների հատակին, սակայն  ջրի վերևում երևում են ապացույցներ, որ ժամանակին այս վայրում քաղաք է եղել:

Ջրի վրա կարելի է տեսնել եկեղեցական սյուներ: Այս անգամ քայլարշավը սկսում ենք Սիսիանից,  քայլում ենք երեք կիլոմետր հարավ։ Հասնում ենք Տոլորսի ջրամբար, ի դեպ շատ տարբեր բարձրություններից երբ նայես, կնկատես, որ այն սրտաձև է։ Քայլարշավի երթուղին անցնում է ջրամբարի կողքով, իսկ ջրամբարում երևացող եկեղեցին հիշեցնում է այստեղի երբեմնի պատմությունը։

Հին Տոլորս գյուղը Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության պատճառով մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, իսկ այժմյան Տոլորսը գտնվում է հենց ջրամբարի ափին։

Տոլորս գյուղը 1970-ականներից մնացել է ջրամբարի տակ,այդ գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերով և բրոնզե արձանիկներով։ Գյուղն ուներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ կառուցված 1861 թվականին, որը սակայն մասամբ հայտնվել է ջրամբարի ջրերի տակ։ 

 Ամեն տարի ջրամբարի ջուրը լցվում է և եկեղեցին ծածկում, հնարավոր է նավակի միջոցով մոտենալ, իսկ ամռան վերջին ջուրն իջնում է այնքան, որ եկեղեցի հնարավոր է մտնել ոտքով:

Սուրբ Հռիփսիմե
Տոլորսի ջրամբար

Ջրամբարի տակ ապրող վանքի մասին պատմում են

Ավելի քան կես դար այս եկեղեցին գտնվում է Տոլորսի ջրամբարի ջրերում։ Տեղի բնակիչները պատմում են, որ երբ ջրամբարի ջուրը բարձրանում է սովորական մակարդակից, և եկեղեցին ողողվում է մինչև գմբեթը ջրով, սկսվում է կարկուտով հորդառատ տեղատարափ, որը ոչնչացնում է ողջ բերքը։ Ենթադրվում է, որ դա Աստծո պատիժն է սրբավայրը անտեսելու համար: Ցավոք սրտի, ջրհեղեղի ժամանակ եկեղեցու վիճակը խիստ վատթարացել է։

Շամբի ջրամբար

Հաջորդ կետը, որտեղ ավարտվում է քայլարշավը  Շամբի ջրամբարն է, այստեղ բնությունը եզակի է։ Քայլարշավի ընթացքում ինձ պատմեցին, որ Շամբ անունով հին գյուղը հիշատակվում է Բագրատունի Աշոտ Գ թագավորի 966 թ․ Մաղարդավանքի, իսկ հետագայում Որոտնավանքի 1315 թվականի արձանագրությունների մեջ։

Շամբի ջրամբար

Ինչո՞ւ ընտրել այս երթուղին

Սյունիքի բնությունը եզակի և չկրկնվող է։ Արշավի ընթացքում կքայլես քեզ համար նոր ու ջրառատ տեսարաններով։ Ճանապարհին մի պահ կանգ առ և զմայլվիր չքնաղ բնության պատկերով։ 

Արշավի համար դիմել Basen tours-ին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ