Ֆրոզե, ֆրոզե, միշտ ֆրոզե։ Այստեղ բոլոր պաղպաղակներն օժտված են համային համադրությամբ։ Իհարկե, դժվար է գուշակել քո պաղպաղակային ճաշակը, սակայն խորհուրդ եմ տալիս անպայման փորձել վանիլայինը, գիտեմ,դասական վանիլային պաղպաղակից վաղուց հիասթափվել ես, լավ հնարավորություն է վերականգնել պաղպաղակի հանդեպ սերը։ Երջանկության չափաբաժին, այդպես եմ նրան անվանում։
Սահլաբն էլ եմ շատ սիրում’ կաթի, դարչինի և անուշաբույր համեմունքների ջերմացնող համադրությամբ։
Սպասարկող անձնակազմի մասին չխոսեմ, քանի որ այնտեղ բոլորի հետ ընկերացել եմ, ու գիտեն, եթե հայտնվել եմ իմ չափաբաժին երջանկության ետևից, ապա նոր եմ վերադարձել Երևան։
Leave a Reply