ԲացահայտենքԱստղաշենի «աստղերը». Երբ հեքիաթը իրական է

Աստղաշենի «աստղերը». Երբ հեքիաթը իրական է

Պայծառ աստղերը շարունակ գրավել  են երազկոտ մարդկանց ուշադրությունը: Եվ երբ երկնքում հայտնվում է լուսին հեռավոր արծաթե աստղերի արանքում, կթվա, որ հայտնվել եք հեքիաթում: Աստղային երկինքն աներևակայելի գեղեցիկ է, գայթակղությունն էլ մեծ, ցանկանում ես ձեռքդ մեկնել և հատիկ-հատիկ քաղել:  Վստահ եմ, որ երկնքի աներևակայելի պայծառ լույսերը հավաքելու ներքին մղումը բոլորիս մոտ է մեծ եղել, և այսօր այն կարող է իրականանություն դառնալ Արցախի Աստղաշեն գյուղում:

ուղղությունը

ՇԻՐԱԿ

Անմիջապես այս գյուղում գետնից կարող եք աստղաձև քարեր գտնել, իսկ այդ քարերը ավելի տեսանելի են դառնում անձրևից հետո:  Իհարկե, եղանակը մեծապես ազդում է մեր տրամադրության վրա: Չգիտեմ, ինչու անձրևից միշտ խուսափում ենք, Աստղաշենում անձրևային եղանակը իրականության մեջ ստեղծված հեքիաթը էլ ավելի տպավորիչ կդարձնի, քանի որ անձրևից հետո տեսանելի կդառնան և  ի հայտ կգան աստղիկներ: 

Ապշելո՞ւ է չէ, բայց իրական է…

Աստղաշենի աստղերի հետ կապված տեղի բնակիչները մի գեղեցիկ առասպել ունեն, որտեղ ասվում է, որ հորդառատ անձրևից առաջացած հեղեղից հետո գետինը լցված է լինում աստղերով, ասես անձրևի հետ դրանք երկնքից թափվում են երկրի վրա։

 

Պարզվում է Աստղաշենի «աստղերը» ամենևին էլ ծովաստղեր չեն:  Քարերը 145-ից 165 միլիոն տարեկան են։ Ենթադրում են, որ առաջ այստեղ օվկիանոս է եղել, և  կենդանիների մնացորդները՝ ծովային շուշանները, քարացել են, դարձել աստղեր։ Ծովաշուշանները սկզբում բավականին մեծ են եղել։ Սակայն երբ օվկիանոսը սկսել է ցամաքել, փոքրացել են և մնացել հողի փափուկ շերտի տակ։ Նման աստղիկներ կան ոչ միայն Արցախում, այլ մոլորակի մի քանի այլ տեղերում։  Սակայն, Աստղաշենում, հողի տակ մնալով նրանք լավ են պահապանվել։ Այս բոլոր աստղաձև քարերը կարելի է գտնել միայն մի ժայռի վրա։

Այստեղ գտնվելու ըն­թաց­քում փոր­ձե­ցինք աստ­ղիկ­ներ հա­վա­քել, պարզվում է, աստ­ղիկ­ներ գտ­նե­լն այդքան էլ հեշտ գործ չէ, զարմանալի էլ չէ աստ­ղա­կերպ քա­րե­րը մեծ պա­հան­ջարկ  ու հետաքրքրություն ու­նեն։ Ի դեպ, Աստղաշենի բրածո տեղանքը մինչ օրս լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել:

Եվս մեկ պատճառ Արցախ այցելելու համար։

 

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

aa
Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Instagram
Հետևեք ինձ