Արցախյան գորգերում կարելի է նկատել մեղվի զարդանախշ, ինչը աշխատասիրությունից զատ, նաև մոր պաշտամունքն էր, քանի որ մորից էր սկսվում ծնունդը: Պատահական չէ, որ Արցախում 90 և ավելի բարձր տարիք ունեցող կանանց ասում են այա՝ սուրբ:
Շատ հաճախ կարելի է գորգերում տեսնել տղամարդու պատկերը: Ի տարբերություն իգական պատկերների՝ նրանք ավելի խոշոր են: Գորգերում կտեսնեք նոր ծնված, ծուռ ոտքերով, կարմիր հագուստով աղջնակի: Հնագույն ժամանակներում հավատում էին, որ տղամարդը ծնված օրից կրում է ցեղի հիմքը, իսկ աղջիկը ծնվում է մաքուր: Արշավանքների ժամանակ աղջիկներին գողանում էին, դա արվում էր ազգը փոխելու համար:
Այս գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուն է, և Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։ Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի վերջին Շուշիի գորգերի թանգարանի մոտակայքում մեծ հրթիռ էր պայթել և վնասել շինությունը, ջարդվել էին դռներն ու պատուհանները: