Մի ավանդություն կա կապված Աղջկա բերդի և Մանթաշաբերդի հետ։ Ասում են, որ ժամանակին մի շատ գեղեցիկ իշխանուհի է եղել։ Իշխանները, հմայված նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, սակայն բոլորն էլ մերժման են արժանացել և փորձել ուժով տիրել։
Այդժամ աղջիկը, հավաքելով իր զորքը, մի ամրոց է կառուցել և պատսպարվել այնտեղ։ Մանթաշ անունով մի իշխան, բոցավառվելով աղջկա համառությամբ, աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը։ Անհաջողությամբ ավարտված մի քանի հարձակումից հետո, նա հաշտություն է խնդրում։ Վերջիվերջո, ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են մի բաղնիք, որն էլ լինում է նրանց ժամադրությունների վայրը։