Գյուղում զբոսնելիս կարող եք նկատել տաճարի սյուններ, ինչը ենթադրել է տալիս, որ այս գյուղատեղիում եղել է խոշոր նախաքրիստոնեական պաշտամունքային տաճար։
Գյուղի տարածքում, եթե պեղումներ կատարվեն՝ տարբեր տների բակերից նույնարժեք կուռքեր, սյուններ կարելի է գտնել։ Ընդհանրապես Հարժիս գյուղը, որը նախկինում կոչվել է Յայջի հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ՝ եկեղեցիներ, քարավանատներ, դամբարանադաշտեր, խաչքարերով գերեզմանոցներ, կամուրջ: