-Լեռները սովորեցնում են կարգապահություն, ինչը շատ կարևոր է, որովհետև եթե պետք է գիշերը վեր կենալ, պետք է վեր կենալ, անկախ ամեն ինչից։ Դժվարությունները պետք է հաղթահարել, չե՞ս քնել, ոչինչ։ Երկու հոգի, եթե վրանից դուրս են գալիս, մեկի ուշանալու դեպքում մյուսը սառելու է։ Որոշումներ կայացնելիս սառնասիրտ ես, լեռներում տաքարյունությունը չի ներվում, սխալ որոշումը կարող է վատ ավարտ ունենալ։
-Շատ հաճախ պատմածս ընկալելի չէ, մարդիկ չեն կարողանում հասկանալ ինչպես կարելի է լողափը փոխարինել սարցադաշտերով։
-Ինչո՞ւ ես բարձրանում գագաթ, ո՞ւմ ես հաղթում․․․ Ինքդ քեզ․․․ Ամեն անգամ սեփական սահմանն ես բարձրացնում, ուզում ես հասկանալ որոնք են քո մարմնի սահմանային հնարավորությունները։ Դա բարձրությամբ չափելը լավագույն միջոցներից է։
-Արագածի 4 գագաթ բարձրանալ մեկ օրում՝ ՀՀ-ում ամենագեղեցիկ վարժություններից է։ Ինքս Արագած լեռ բավականի ուշ եմ սկսել բարձրանալ։ Այսօր Արարատ բարձրացողները Արագածում «մարզվում» են։
-Հաջորդ կանգառը կարծում եմ նախկինում՝ Կոմունիզմի պիկ, Պամիր լեռնաշղթան կլինի։ Միգուցե նաև Մանասլու։
Leave a Reply