Լեռներում քայլելով՝ իսկապես երջանիկ ու անհոգ ես քեզ զգում։ Լեռներում թափառականը վերածվում է թռչունի, դառնում ազատ ու իմաստուն։ Եթե բարձրանաս ավելի,ավելի, ապա քեզ կթվա, որ լեռների գագաթները, ասես իրար միացած, իրար վրա կուտակված լինեն։ Վերևները դառնում են մեկ: Եթե նայեք տարածությանը, կտեսնեք միայն այս հզոր պահապանների ուրվագծերը:
Շատ հաճախ, երբ հեռվից ես դիտում լեռներին, բերկրանքը միգուցե ահռելի չլինի, միայն վերևում կընկալես, կզգաս ու կապրես լեռան ողջ ուժն ամբողջ ծավալով։
Հիացած ես չէ՞, նրանք շատ տարիներ, հնուց ի վեր գոյություն ունեն, այնքան մարդկանց են տեսել, այնքան իրադարձություններ, այնքան պատմություններ։ Նրանք կանգնած են լուռ ու խաղաղ, միայն կլանելով ողջ պատմությունը՝ ակամա դառնալով բոլոր իրադարձությունների մասնակիցները։