Լռում եմ
Հայաստան եկած հյուրերին բնությունն է ամեն ինչ պատմում, իսկ ես՝ լռում եմ։ Զբոսաշրջիկներին ոչինչ չեմ պատմում, բնությունն իրանը պատմում է։ Հայաստանի առավելությունը, զարդը տեղացիներն են, ովքեր շատ են սիրում զբոսաշրջիկներին։ Ինչո՞ւ, որովհետև իրենց համար հետաքրքրություն բերող անձնավորություններ են։ Դա է պատճառը, որ զբոսաշրջիկը միշտ սպասված է և սիրված։ Տեղացիները կհրավիրեն տուն, կկերակրեն, կշփվեն, կհյուրասիրեն։ Երբ նկատում եմ նման ջերմ ընդունելություն, հպարտ եմ ինձ զգում։
Նկատել եմ
Դասերից փախչում էի ու գնում գրադարան։ Ընթերցում էի արկածային գրականություն։ Ըստ երևույթի այդ գրքերն էլ սովորեցրին կյանքում ձգտումներ ունենալ, երազել ու երազանքը նպատակի վերածել։ Հետաքրքիր բան եմ նկատել, ենթագիտակցորեն այն կյանքով եմ ապրում, որով ապրում էին գրքի հերոսները։ Ճիշտ է այս պահին դժվարանում եմ հիշել կերպարներին, բայց վերընթերցելուն պես ինձ կգտնեմ նրանց մեջ։
Leave a Reply