
Տարազ, պաշտամունքներ, հավատալիքներ. Ի՞նչ են թաքցրել հին հայերը
Հին հայկական հագուտը՝ տարազը, հայերի կենցաղը և մշակույթը բնութագրող տարրերից էր, խոսում էր մարդու ցեղային, սեռային պատկանելիության մասին և բնութագրում էր հասարակական նշանակությունը: Մարդիկ անմիջապես հասկանում էին, թե տարազ կրողն ինչ խավի է պատկանել: Տարազի մասին և հայկական կենցաղի մասին ավելին իմանալու անպայման պետք է այցելել Սարդարապատի հայոց Ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրե դեղինը: Յուրաքանչյուր տարածաշրջան ուներ իր տարազը: Տարազի մեջ թաքնված են հնագույն գաղտնիքներ և հավատալիքներ: Առօրյա կամ տնային հագուստը հարմարեցվել է տվյալ տարածքի բնակլիմայական, էթնիկական միջավայրին:
Տարազը կազմված է ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից, զարդարանքից, ոտնամանից: Կանանց գլխի հարդարանքին մեծ նշանակություն է տրվել, այն համարվել է տան բարեկեցության գրավականը: Ճակատկալի հնագույն օրինակներում ծաղիկների հետ միասին ամրացվել են կարմիր պոչով ու կատարով աքաղաքներ, որոնք կապվել են պտղաբերության, բեղմնավորման, որդեծնության գաղափարի հետ:
Ասեղնագործ բանվածքին,որը հատուկ էր կնոջ տարազին, մոգական զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից:
Տարազում գոգնոցի առկայությունը խորհրդանշել է ամուսնացած կնոջը: Երիտասարդ աղջիկը նման գոգնոց չի կրել: Քրիստոնեության շրջանում հողի պաշտամունքը նույնպես հնարավոր չեղավ դուրս մղել, որովհետև հայտնի քրիստոնյաների և եկեղեցականների գերեզմանները վերածվեցին սրբավայրերի, որտեղից բերված հողով բուժում էին կանանց անպտղությունը:
Հողին զուգահեռ շատ տարածված էր նաև քարի պաշտամունքը՝ կապված քարառատ երկիր լինելու հետ: Քարն իր մեջ արյուն էր արունակում, ընդունակ է ուժ տալու, անզավակ կնոջը երեխա պարգևելու:
Պաշտամունքի առարկա է եղել նաև աղը: Հին հայերի մեջ շատ տարածված է եղել նորածին երեխայի վրա աղ ցանելու, ինչպես նաև մարդկանց և տան անսրբությունն աղով մաքրելու սովորությունները:
Հին հայերը թվարկած պաշտամունքների կողքին ենթարկվել են նաև Արևի, Լուսնի, Աստղերի, Կրակի և Ջրի պաշտամունքներին:
This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.
Leave a Reply