Հետո՝ ավարտին, զրուցեցինք Կարենի հետ, պարզեցի, որ սապ առաջին անգամ փորձել է 2019 թվականին Սևանա լճում, Հայկական Ճամբար ափում․ -Ինձ համար բացահայտում էր, միանգամից հասկացա, որ դա իմն է, այն է ինչ ինձ պետք է։ Մեկ շաբաթից կրկին Սևանում էի, այս անգամ 10 օրով, որպեսզի սապեմ։ Առաջին փորձս տևեց 2 ժամ, հասկացա, որ ուզում եմ ունենալ սեփական սապը, ու սապել Հայաստանի տարբեր լճերում, հատկապես բարձր լեռնային։
-Առաջին փորձը մեծամասնության մոտ հաճելի բացահայտում է լինում, շատ հետաքրքիր զգացողություններ է ապրում մարդը սապի վրա, գաղտնիքը կանգնած դիրքի և տախտակի մեջ է՝ լողալու, սահելու, վարելու զգացողությունների խարնուրդ է, գումարած բնաշխարհի թողած ազդեցությունը։
Leave a Reply