Ամարասի վանք․ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը
Ինչեր ասես, որ չի տեսել հայկական ոգու այս կրթատունը։ Հայկական յոթ հնագույն վանքերից մեկը՝ Ամարասը, գտնվում է Արցախի Մարտունու շրջանում, Խազազի ու Լուսավորչի լեռների միջև ընկած հովտում։ Չորրորդ դարի սկզբում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն