Վերևում՝ կապույտ երկինք, դեպի հորիզոն՝ ավելի վարդագույն, փոքր ամպեր, ճախրող թռչուններ։ Ներքևում անտառ, դիմացը՝ բացատ։ Առաջին պլանում հստակ երևում են ծառերը։ Անտառ, կիսով չափ կանաչած խոտածածկ, թփեր ու քարեր՝ այն ամենը, ինչ բնորոշ է դիլիջանյան բնությանը։ Հորիզոնին ավելի մոտ անտառը պատված է մշուշով։ Այնտեղ, հեռվում, ծառերով թաղված բլուրներ են։ Մարդկային ներկայության ոչ մի նշույլ անգամ: Դիլիջանյան անտառների լռությունը, անդորր, և լռության մեջ քայլողներ։
Այս անգամվա ուղղությունդ Մաթոսավանքից դեպի Ջուխտակ վանքն է։ Պատմություն կրող հնամենի հսկաները վեր են խոյանում Դիլիջանի անտառներում։