Քարանձավից դուրս եք գալիս ու անցնում դիմացի մայթ։ Բարի գալուստ շատ տաքուկ, գույնզգույն, հայկական ձեռագործ աշխատանքների աշխարհ։ Այստեղ ամեն ինչ այնքան հրապուրիչ է, որ գրեթե ամեն ինչ կարող եք գնել և որպես հուշանվեր ձեզ հետ տուն տանել։
Այս ջերմացնող անկյունում քարտաշ եղբայրներ Ռուբեն և Կարեն Ղազարյանները ձեզ կսովորեցնեն, թե ինչպես քարից ստանալ շատ նուրբ, ասեղնագործ, նուրբ գործվածքին նման հուշանվեր։ Եղբայրների ոգեշնչման աղբյուր հանդիսանում է կրպակից ոչ այնքան հեռու գտնվող Նորավանքը, իրենք նույնպես խաչքարագործության մեջ օգտագործում են նույն այն քարը, որից պատրաստված է վանական համալիրը։ Փորձառության ընթացքում կպատմեն ինչպես Մոմիկի, այնպես էլ զարդանախշերի մասին։
Դե ի՞նչ, դեռ մտածու՞մ եք արդյոք գնալ Վայոց Ձոր, արագացրե՛ք։