5-րդ դարում Մովսես Խորենացին իր պատմազրույցներից մեկում ներկայացնում է կրքից կուրացած մի կնոջ մասին պատմություն։ Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին պատմող ասքը Մովսես Խորենացու գրի առած գեղեցիկ առասպելներից մեկն է։
Շամիրամը այդ ժամանակներում հզորագույն Ասորեստան պետության թագուհին էր, ով լսել էր հայոց թագավոր Արայի առասպելական գեղեցկության մասին և սիրահարվել, և բնական է, որ ձգտում էր տիրել նրան։
Շամիրամը փորձում է գայթակղել Արային նվերներով, փոխշահավետ առաջարկներով ու գործարքներով, վերջինս մերժում է։ Շամիրամը զարմանք է ապրում, չէ որ տղամարդկանց միշտ էլ գրավել են ինքնավստահ, խորհրդավոր և կրքոտ կանայք։ Ցանկությունից չարացած թագուհին մեծ զորքով հարձակվում է հայոց երկրի վրա: Կռվի դաշտում հայոց արքան զոհվում է: Կրքից կուրացած Շամիամը հրամայում է Արայի դին դնել մի բարձր տեղ և վերքերը լիզելով կենդանացնել նրան: Սակայն ոչինչ չի ստացվում, ու հնարամիտ Շամիրամը իր սիրեկաններից մեկին հագցնում է Արայի զգեստները և բոլորին հայտարարում, թե իբր Աստվածների կամքով հայոց արքան կենդանացել է:
Ըստ պատմիչի, Ասորեստանի թագուհի Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ Արան իր զորքը դասավորել էր Արա լեռի ստորոտում: Իսկ թագուհին դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է պառկած մարդու:
Լեռան ժայռաբեկորների մեջ կնկատեք քարանձավ, որն անվանում են Կույս Վարվառայի քարայր կամ Ծաղկեվանք, այս վայրի մասին՝ նույնպես մի քանի ավանդապատում կա:
Leave a Reply