Հայաստանի Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծինը ու Մակարավանքի համալիրները։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Սրանոց կամուրջը, Գոշի լիճը և այլն։
Տավուշի մարզը բնության սիրահարների համար ճամփորդության իդեալական վայր է: Քայլարշավի սիրահարները Տրանսկովկասյան քայլարշավային արահետի մասը կազմող անտառային երթուղիներով կարող են այցելել Գոշ և Պարզ լիճ բարձրադիր լճակներ: Մարզի երկայնքով հոսող Աղստև գետի ափին գտնվող Իջևան քաղաքից ոչ հեռու՝ Ենոքավան գյուղում՝ էսքտրեմալ ժամանցի սիրահարների համար գործում է Յելլ Էքստրիմ պարկը: Դրանից ոչ հեռու, բնության գողտրիկ մի անկյունում՝ Լաստիվերի հայտնի քարանձավներն ու ջրվեժն է: