-Տարիներ առաջ մտածում էի, Վանաձորում չկա մի վայր, որտեղ մարդն իրեն իր տանը կզգա։ Նախանձում էի, երբ կրուասան ուտելու համար Երևան կամ Գյումրի էին տեղաշարժվում։ Միտքն անդադար գլխումս էր, հնարավորության դեպքում ստեղծել մի փոքր անկյուն, որտեղ ամեն ինչ կլինի տան նման։ Ֆրանսիական թխվածքաբլիթ՝ մակարոն պատրաստելու դասընթացների գնացի, ինչն էլ դարձավ ամեն ինչի սկիզբը, նախկինում, իհարկե, տան պայմաններում մի շարք քաղցրավենիքներ թխում և բաժանում էի։
-Հավատում եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Երեխաներս մեծացան, նույնիսկ թոռներիս պահելու կարիքը չկար, հասկացա, որ ուզում եմ կայանալ՝ ինձ համար ոչինչ չեմ արել։
55 ամյակիս ինձ նվիրեցի արտադրամաս, բացվեց մի վայր, որը սրճարան չէր։
-Այս երկու տարիներին շատ հյուրեր եմ ընդունել, շատ եմ սիրում մարդկանց հետ շփել։ Ինչպես ես եմ իրենց ջերմացնում, այնպես էլ իրենք ինձ փոխանցում են նոր զգացմունքներ։
-Քնում եմ մտքերով՝ ի՞նչ նոր խմորեղեն, ինչպե՞ս ավելի հետաքրքիր մատուցել, ի՞նչ նոր համեր ստեղծել։
-Բուրմունքն է շատերին այստեղ բերում, հյուրրեը պատմում են, որ կրուասանի բույրը ստիպել է այնքան քայլել, մինչև կբացահայտեն հոտի վայրը։
-Այստեղ շատ սեր կա, ինչ անում եմ գերագույն հաճույք եմ ստանում, խմորի հետ զրուցում, սիրում եմ։ Կյանքիս գործն է ու ես երջանիկ եմ, որ գտել եմ այն։
Leave a Reply