Առաջին օրվա կանգառը Լոռու մարզի Ախթալա վանական համալիրն է։ Վանքի գեղեցկությունն ու բնական միջավայրն այնքան տպավորիչ էին, որ կարող եք մի քանի ժամ ուղղակի կանգնած մնալ և հիանալ մշակութային գլուխգործոցով։
Շրջում ենք Ախթալայի վանական համալիրի տարածքում, այն իսկապես կատարելություն է՝ ահռելի չափսերի որմնանկարներ, որոնք խոսում են մեր նախնիների մտավոր հարստության մասին։ Ըստ տեղաբնակների պատմությունների՝ որմնանկարների վառ գույները պատարագից շեղում էին այցելուներին, և քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք։ Ի դեպ, Ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանը 17-րդ դարում Ախթալայում հայտնաբերել է քարարկղային դամբարաններ` կավե, բրոնզե և երկաթե գտածոներով։ Մորգանի հայտնաբերած դամբարաններից մեկն էլ, այն յուրատեսակ դամբարանային նմուշներից էր, որտեղ մարդիկ թաղված էին նստած դիրքով: Ախթալայի վանական հուշարձանախումբը ոչ միայն հայկականի, վրացականի ու բյուզանդականի ներդաշնակ միահյուսումն էր, այլ նաև հավասարակշռում էր տարածաշրջանի մշակույթն ու քաղաքական կյանքը։ Չմոռանանք, որ 20-րդ դարի հայ նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» կինոնկարի հատվածներ նկարահանել է Ախթալայի վանքում։