ԵրևանYereWineDays. Հայկական գինու դեսպանները

YereWineDays. Հայկական գինու դեսպանները

Արդեն երրորդ տարին է, երբ մայիս ամսին  երկու օր անընդմեջ Սարյան փողոցի օդը հագեցած է գինու բույրով, փողոցի տարբեր հատվածներում մարդիկ բարձրաձայն ծիծաղում են, հրճվանք ապրում։ Երրորդ տարին է, երբ   մարդկանց տրամադրությունը գինոտ է, աչքերն էլ փայլուն ու ժպիտով լեցուն, օրվա վերջում անծանոթները ծանոթ են , մի քիչ էլ գինովցաց ու երջանիկ։ Սա միայն մի բան կարող է վկայել, որ   «Երևանի Գինու Օրեր» միջոցառումը իրական տոնակատարություն է ոչ միայն Հայաստանում բնակվող մարդկանց համար, այլև՝ Հայաստանում գտնվող հյուրերի համար։ Այդ օրերին արդեն վստահ կարելի է ասել, որ աշխարհի տարբեր ծայերից գինեսերնեը հավաքվում են մի վայրում, այդ օրվա տրամադրությունը ոմանց  մոտ կարմիր, վարդագույն, սպիտակ է, իսկ ոմանց մոտ էլ՝ կիսաքաղցր, կիսաչոր և չոր։

Որոշված է, իմ մասնակցությունը  այս միջոցառմանը պետք է ճանաչողական բնույթ կրի։ Սիրում եմ գինի, սակայն հայկական գինի արտադրողների  մասին գրեթե ոչինչ չգիտեմ, պետք է շտկել։ Մինչև բաժակս գինով կլցվեր՝ տաղավարներում գործարանների աշխատակիցներին խնդրեցի պատմել իրենց արտադրած գինու պատմությունը։ Արդյունքում 3 բաժակ գինի և 3 հետաքրքիր պատմություն։

«Վան Արդի»

Առաջին տաղավարը, որին մոտեցա «Վան Արդի»-ն էր։ Այս գործարանը  2008-ին առաջին տնկիներն էր դրել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում , իսկ 5 տարի անց սկսել է գինի արտադրել:  «Վան Արդի» թարգմանաբար նշանակում է Վանի Արև, անունը պատահական ընտրված չէ՝ հիմնադիրն արմատներով Վանից է։ Գործարանի խաղողի այգիներում շատ հաճախ  ջազ համերգներ են կազմակերպվում, հիմնադիրը կարծում է, որ լավ երաժշտությունը ոչ միայն մարդկանց է անհրաժեշտ, այլև՝ խաղողի տնկիներին։

 

«Ոսկենի»

Նախապապ Սմբատ Մաթևոսյանի լուսանկարով  գինիները դեռևս սկիզբ են առել 1925 թվականից։ Հաջողակ գործարարը Բոստոնում իր ողջ ունեցվածքը վաճառում է, վերադառնում Հայաստան։  Սարդարապատում գինու այգիներ է տնկում, սակայն նրա գինի արտատդրելու երազանքը մնում է անկատար, բոլշևիկյան կառավարությունը խանգարում է։ Եվ միայն 2008 թվականին նրա ժառանգները  կարողանում են վերականգնել նախապապի խաղողի տեսակներով լի այգին և իրականացնել նախապապի այդքան ցանկալի երազանքը։

 

«Մարան»

Խոյեցի Մարան տատիկից է սկիզբն առնում գինոգերծական այս տոհմը։  1830-ականներին ընտանիքի հետ Պարսկաստանից ներգաղթելով Հայաստան՝ նրանք բնակություն են հաստատում  Վայոց ձորում: Այստեղ էլ 1860-ականներին Արտաբույնքում Մարանի որդին հիմնում է խաղողի այգիներ՝ մոր պատվին այն անվանելով «Մարանի»:  

 

Համտեսից հետո քայլում եմ փողոցի երկայնքով, միջոցառումներ, բազմաթիվ ժպտացող ծանոթ ու անծանոթ դեմքեր, տարբեր անյուններոմ երաժշտական կատարումներն էլ   միախառնվում են օրվա տրամադրության հետ։

 

Երևանի գինու օրեր միջոցառմանը մասնակցում էին Հայաստանյան և արցախյան գինեգործները  իրենց 200 տեսակ գինիներով։ Մասնակիցները հպարտությամմ օտարերկրյա հյուրերին պատմում էին, որ Հայաստանում գինեգործության զարգացման մասին վկայում են նաև հույն պատմիչ Հերոդոտոսի և հույն իմաստասեր Ստրաբոնի աշխատությունները։  

 

Իսկապես հպարտությամբ ես լցվում, երբ հիշում ես, որ Հայաստանում  գինու արտադրության ավանդույթը հազարմյակների պատմություն ունի, դա է վկայում պեղումների ժամանակ Արենիի քարանձավներում հայտաբերված խաղողի կորիզով և խաղողի վազի մնացորդներով սափորներ, ինչն էլ խոսում է, որ այստեղ գինու արտադրության հնագույն օրրան է եղել և այն ավելի քան 6 հազար տարեկան է:Ու միայն միջոցառման վերջում ես գիտակցում, որ քո այդ օրվա առաքելությունը ոչ թե գինու համտեսն էր, այլ՝  այդ օրը մենք մեր հայկական գինու դեսպաներն էինք։

 

Instagram
Հետևեք ինձ