Միասնություն, հավատարմություն, ընկերություն։ Ընդհանուր վտանգը կարող է համախմբել տարբեր մարդկանց։ Երկու օտար միավորումների իրար հետ շփում, նաև այն, որ օգնությունը կարող է գալ ամենաանսպասելի կողմից:
Գիրքը լույս տեսավ պատերազմի օրերին։ Մի ծնող այն գնել էր երեխայի համար, սակայն ինքն էր ընթերցել՝ շեղվելու նպատակով։ Մեկնաբանություն էր գրել, որ գրքի մեջ կա մեծ կոնֆլիկտ, և այն ոչ թե լուծվել էր, այլ սառեցվել, թողնվելով ավելի ուշ ժամանակների համար։ Եվ ահա, այն պայթում է ուրիշ սերունդների վրա։ Գրքում էլ է այդպես, հազարամյակներ առաջ վիշապների հետ կռվել են և նրանց քարացրել, մի կողմ են դրել հարցի լուծումը և այսօր այդ հարցը կրկին բարձրացել է։ Իրականում, ամենագլխավորը ոչ թե ասելիք ասելն էլ, այլ հետաքրքիր պատմություն պատմելն էր։
Leave a Reply