Թվային «Origins» հարթակը նպատակ ունի առանձնացնել հայկական գինին և մշակույթը՝ գովաբանելու երկրի յուրահատուկ ժառանգությունը:
– Հուսով ենք, որ կբացահայտենք, թե որտեղ են հատվում Հայաստանի պատմությունն ու մշակույթը, որպեսզի կարողանանք օգնել գինու սիրահարներին՝ պատմություններից անդին իրապես հասկանալ Հայաստանի գինու մշակույթը: Համոզված ենք, որ գիտելիքին ուղեկցում է գնահատանքը, և ուրախ ենք՝ ուղղորդելու Ձեզ այս ճամփորդության ընթացքում, կիսվում է ամսագրի հիմնադիր Էյմի Քեուշգուերյանը։