
«Արևի» հյուրանոց․ Արևային ջերմություն անկախ եղանակից
Եղեգնաձոր չհասած թեքվում եք ձախ՝ Վարդենյանց լեռնանցք, շարունակում ճանապարհը մինչև Շատին Գյուղի խաչմերուկ։ Այնտեղից էլ թեքվում եք Եղեգիսի կիրճ և հասնում ներկայիս Եղեգիս գյուղ։ Այստեղ կանգնած էլ հասկանում ես, որ մարդու և բնության միջև կապը չպետք է ընդատվի, քանի որ միայն այդ ժամանակ կարելի է երջանիկ լինել։ Դե հայկական բնությունն էլ օժտված է անսպառ առեղծվածային և դրական էներգիայով, գտնվելով «Արևի» հյուրանոցի տարածքում ևս մեկ անգամ համոզվեցի դրանում։
Բեռնարկղ հյուրանոցն ի սկզբանե ստեղծվել է տարբերվելու համար, բացառիկ գաղափարի հիմքում ընկած է մարդկային ջերմությունը կամ երկրորդ տուն, նրանց համար,ովքեր սեփական տանից հեռու են։
Հյուրանոցի տեղի ընտրությունը բավականին երկար է տևել, աշխատանքային այցով հաճախակի այցելությունները ընտրությունը կանգնեցրել են այս վայրի վրա, անկեղծանում է հյուրանոցի հիմնադիր-ղեկավարը։ Ի դեպ, Եղեգիս գյուղն ամառային և ձմեռային արկածային զբոսաշրջության մեծ ներուժ ունի։ Զարմանալի կթվա,սակայն հյուրանոցում ժամանցի ոչ մի տեսակ չկա, ինչո՞ւ պատասխանը հետևյլան էր, տեղանքն առատ է բնությամբ, լեռներով, անտառներով, վայրի կենդանիներով, դրանի՞ց էլ լավ ժամանց։ Այստեղ շատ հաճախակի կարելի է առջևի սարի վրա տեսնել բեզոարյան այծերի, ինչպես այսօր, իսկ բախտավորները նաև «կհանդիպեն» արջին՝ քոթոթների հետ։
Հյուրանոցում մատուցվող սնունդը տեղաբնակների պատրաստածն է։ Համեղ և առողջարար սնունդ, ինչն էլ մատուցվում է հայկական գինու մեծ տեսականիով։
Երեկոն էլ ավելի կգունավորի մուտքի մոտ տեղադրված 120 տարեկան դաշնամուրը։ Երաժշտասերները կարող են մոտենալ և նվագել մտքին եկած առաջին իսկ ստեղծագործությունը, ի դեպ դաշնամուրն ունի հետաքրքիր պատմություն, չմոռանաք հարցնել 🙂
Հյուրանոցի տաք ջրի պաշարը ստացվում է արևային վահանակների օգնությամբ։ Շուտով ողջ հյուրանոցը կանցնի այդ ռեժիմին։ Մուտքի առաստաղի քարերին էլ ուշադրություն կդարձնեք, կտեսնեք տուֆի բոլոր երանգները, սա էլ է մտածված քայլ։Արևիի տարածքը նախկինում թեք լանջ է եղել, որտեղ ինչպես բոլորն էին վստահ,շինարարական աշխատանքներ սկսելն անհնարին էր։ Սակայն այսօր Արևին հոգատարությամբ է ընդունում յուրաքանչյուր հյուրի։ Այն հիանալի վայր է ոչ միայն ձեր հանգիստն անցկացնելու, այլև գեղեցիկ լուսանկարներ անելու համար ։)
Կպահանջվի մի քանի րոպե, որպեսզի շրջեք հյուրանոցում, երբ բարձրանաք երրորդ հարկ, մի շատ հետաքրքիր գրադարանի կհանդիպեք, և եթե ձեզ հետ ունեք գիրք այնպայման նվիրեք հյուրանոցին, քանի որ մյուս գրքերը նույնպես նվերներ են։
Եվ եթե հանդիպեք հյուրանոցի հիմնադիր-ղեկավար Գևորգին, ապա միանշանակ ձեր հանգիստը կարելի է համարել ստացված։ Երեկոյան մի բաժակ գինի, մտերմիկ մթնոլորտ, աստղազարդ երկինք, տաք բրդյա ծածկոց ու կենդանի դասական երաժշտություն։
Ձեզ մնում է առավոտյան արթնանալ այս կախարդական վայրում, մի գավաթ սուրճն էլ վայելել այս տեսարանում։ Հավատացեք, տեղի գեղեցկությունը տեսնելու համար արժի կտրել-անցնել նույնիսկ հազարավոր կիլոմետրեր։
Գլխավոր լուսանկարը՝ Ֆրեդերիկ Մելիքյանի
This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.
Leave a Reply