Այս անգամ ճանապարհներն ինձ տարան դեպի Իջևանի մերձակա Թևրաքար բլուր, այնտեղ գտնվում է Թևրա հյուրատունը, որի մասին պատրաստվում եմ պատմել։
Հյուրատունն այն բլրի վրա է, որտեղ պեղումների ընթացքում հայտնագործվել է երկու հիմնական մշակութային շերտ` առաջինը վաղ բրոնզեդարյանն է կամ կուր-արաքսյանը, որը թվագրվում է Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջից մինչեւ 3-րդ հազարամյակի վերջ, իսկ երկրորդը վաղ հայկական մշակութային շերտն է, որը թվագրվում է Ք.ա. 7-4-րդ դարեր: Թևրաքար բլուրը գտնվում է Գետահովիտ գյուղի վարչական տարածքում և ըստ գիտաշխատողների` հաստատապես կարելի է ասել, որ ամրոցը կառուցվել է հայերի նախահայրերի կողմից, քանի-որ հայ ժողովրդի ձևավորման սկիզբը կապվում է կուր-արաքսյան մշակույթի հետ, իսկ ավարտը` այն ժամանակաշրջանի, որում կառուցվել է այս ամրոցը, այսինքն` Ք.ա. 7-րդ դարի: