Մի արշավախմբի կողմից Արագածի հյուսիսային գագաթ բարձրանալու հրավեր էի ստացել, չմերժեցի: Ծանոթացանք, ճանապարհ ընկանք, ճանապարհի կեսից բացահայտեցի, որ խմբում մարդիկ կան, ովքեր նախկինում արշավային մեծ փորձ չեն ունեցել, մարդիկ էլ կային, ովքեր գիշերը չէին քնել, Հարավային գագաթ հասնելուն պես, արդեն պարզ էր, որ շարունակելը իր հետ մի շարք խնդիրներ կբերի: Ինչևէ շարունակեցինք, քանի որ բոլորը համառ էին, միգուցե կարծում էին, եթե գագաթին չհասնեն, ապա «պարտված» դուրս կգան: Խումբը քիչ-քիչ մասնատվեց, շատ ամբիցիոզները առջևից էին փորձում գնալ, մարդ կար, ով վախենում էր քարերից, բարձրությունից, և մարդիկ կային, ովքեր սպառվել էին:
Չգիտեմ, մինչ արշավը խմբին գագաթի բարդության մասին պատմել կամ ներկայացրել էին, թե ոչ.Ասացի, որ շատ հաճախ ցանկությունը և սեփական ֆիզիկական հնարավորությունները հավասար, մի գծով չեն գնում, իհարկե, մենք բոլորս էլ մեծ ցանկություններ ունենք, և դրանց հասնելու համար որոշակի աշխատանքներ են պետք…