Ճախարակ, գունավոր թելերը, իլիկ, կտուտ և ականջին հասնող գեղեցիկ մեղեդիներ։ Կարպետագործը կարծես թելերի օգնությամբ նվագում է, հրաշալի, պարզ ու մաքուր։ Նման քաղցրաձայն մեղեդիներ միայն կարպետագործության և գորգագործության ընթացքում կարող եք ճաշակել։
Նախկինում գորգերը ստեղծվել են ընտանիքին հաջողություն բերելու համար։ Շատ հաճախ նրանց վրա կարելի է հանդիպել կենաց ծառի, ինչը ընտանիքի պաշտամունքն է, արգասաբեր է և պաշտպանում է չարքից։ Կարպետ գործել են և՛ մեծերը, և՛ փոքրերը: Գյուղերում աղջիկները դեռ վաղ հասակից նստել են տորքի առջև։ Այն աղջիկների դաստիարակության մեջ մեծ նշանակություն է ունեցել։
Փառատոնի հաջորդ փորձառությունն էլ հետևյալն է, Հայաստանի մի շարք տարածքների պեղումների ընթացքում գտնված կահկարասին և նրանց վրայի զարդանախշերը արտացոլում են հին Հայաստանի հարուստ անցյալն ու ապրելակերպը։
Կժեր, բաժակներ, բազմատեսակ պնակներ՝ խեցեգործությունը հայ մարդու կենցաղում ունեցել է յուրահատուկ տեղ, իսկ այսօր այն կազմում է հայկական մշակույթի մի մաս։
Հետաքրքիր զգացողություն է, կարծես ինքներդ անցյալի և ներկայի խաչմերուկում լինեք։ Վարպետաց դասից հետո կարող ենք անցնել մեկ այլ միջոցառման․․․
Փառատոնի ընթացքում արվեստի և արհեստի բաց դասեր, որոնք կներկայացնեն Սյունիքից ու Վայոց ձորից 15 արհեստավորներ, համեղ ուտեստներ՝ պատրաստված Տաթև համայնքի 7 գյուղերի ներկայացուցիչների կողմից, ի դեպ յուրաքանչյուր գյուղ ներկայանալու է իր ուտեստով, այս և շատ այլ համտես,մրցույթներ՝ «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոնին։ Ի դեպ, փառատոնի ընթացքում տեղի կունենա Լավ էլի խմբի համերգը, որին նաև կարող եք մասնակից դառնալ նաև դուք։
Եթե դեռ մտածում եք արդյոք մասնակից դառնալ միջոցառմանը․․․«ՏաԹևեր» ճոպանուղու խցիկի պատուհաններից նկատած կլինեք ներքևում երևում է լքված, խորհդավոր վայրեր, ժամանակն է վայրերի հետ մոտիկից ծանոթանալ, իսկ «Ոչխարների խուզում» հատվածի մասին կլռեմ, պատմելով անհնարին է զգացողություններ փոխանցել, սեփական աչքով, ինչու ոչ նաև փորձով է պետք տեսնել։
Հուլիսի 10-ին իմ ուղղությունն է Սյունիք, մասնակցում ենք «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոնին։
Ի՞նչ փոխադրամիջոց կա հուլիսի 10-ին «Մենք ենք, մեր սարերը» արհեստների փառատոնի համար։
Տարբերակներ՝
Երևան-Տաթև-Երևան gg shuttle
Hyur Service, Yerani Travel Armenia , ONE WAY Tour զբոսաշրջային կազմակերպությունների շրջայցեր Մանրամասների համար կարող եք կապնվել վերոնշյալ կազմակերպությունների հետ:
Փառատոնի մասին՝ https://fb.me/e/1lTVIVPjy